VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Արարատ լեռան կանայք

Ֆրանսիա
2004, 85min.

Ռեժ./հնչ.` Էրվան Բրիան, օպեր.` Ժակ Մորա, կոմպոզ.` Ռամպոնո Պարադիզ, մոնտ.` Գիյոմ Ժերմեն:

Քրդստանում, ինչպես երկար տարիներ բորբոքվող ռազմական գոտիներում, կանանց ներկայությունը ավելի ու ավելի զգալի է դառնում: Ասես տղամարդկանց արյունահեղ խելահեղությանը վերջ տալու համար նրանք ստիպված են այսօր ճակատում լինել, վերածվել զինվորերի: 1996-ին մի խումբ կանայք, միանալով պարիզաններին, որոշեցին սեփական բանակը կազմել: Ֆիլմը պատմում է պարտիզանական բանակի ստորաբաժանման մասին, որը կազմված է վեց կին զինվորից:

Բրիան, Էրվան

Էրվան Բրիան (ծն. 1971, Ֆրանսիա)

Տեղափոխվելով Լեհաստան՝ սովորել է Լոձի կինոդպրոցում, մասնագիտացել՝ կինոռեժիսուրայի մեջ: Վոյցեխ Հասի եւ Քշիշտոֆ Կեսլյովսկու նման կինոռեժիսորների հետ շփվելով՝ բացահայտել է իր ընկալմանը հարազատ մոտեցում: 1996-ին Վերադառնալով Ֆրանսիա վերադառնալուց հետո աշխատում է որպես ռեժիսոր եւ սցենարիստ:

Ֆիլմոգրաֆիա
Քահանան (1992), Փախստականները (1993), Տատրաների հովիվները (1994), Անիելա (1996), Լեհերը Լեհաստանում (2000):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The Club The European Cultural Foundation