Ու ՞մն է այս երգըԲուլղարիա 2003, 70min.
Սց./ռեժ./պրոդ.` Ադելա Պեեւա, օպեր.` Զորո Նեդելկով, մոնտ.` Ելիո Ելեւ, Նինա Ալտադարխակովա, հնչ.` Ստոյան Աուգուստինով, Տրո Յանեւ:
Ֆիլմը հումորով պատկերում է բալկանյան ժողովուրդներին բնորոշ գծերը« ասենք, նրանք ամեն մի լավը սեփականացնելու սովորույթ ունեն« բայց եւ մերժում են նույն հատկանիշները, խառնվածքը, ավանդույթները« երգերն ունենալու մյուսների իրավունքը: Գրավիչ ճանապարհորդությունը մեզ տանում է Բալկաններով« որտեղ մարդիկ դեռ երգում են նույն երգը, որ մերթ հնչում է որպես սիրերգ, մերթ՝ կրոնական օրհներգ, մերթ՝ մարտակոչ: | Պեեւա, Ադելա Ադելա Պեևա (ծնվ.1947, Սոֆիա)
Ավարտել է Բելգրադի Կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ակադեմիան: 1972-1973 թթ. հեռուստածրագրերի ռեժիսոր է եղել նախկին Հարավսլավիայում: 1973-1990 թթ. նկարահանել է ավելի քան 40 վավերագրական ֆիլմ: 1988-1989 թթ. եղել է Սոֆիայի «Բոյանա» կինոստուդիայի ռեժիսոր: 1991-ից ի վեր, երբ դարձել է կինոյի և հեռուստատեսության «Ադելա Մեդիա» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը, արտասահմանցի գործընկերների հետ նկարահանել է շուրջ 25 վավերագրական ֆիլմ:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Մայրեր (1982), Հանուն սպորտի (1983), Հարևանը (1987), Հին ոսկի (1989), Ժապավենազարդ նժույգը (1989), Հույսի երկու քայլ (2001), Ո՞ւմն է այս երգը (2003), Ապահարզան ալբանական ձևով (2007):
|