VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Օսամա

Աֆղանստան
2003, 83min.

Սց./ռեժ./մոնտ.` Սիդդիք Բարմակ, օպեր.` Իբրահիմ Ղաֆուրի, կոմպոզ.` Ռեզա Ռարվիշի, հնչ.` Բեհրուզ Շահամաթ, պրոդ.` Ջուլիա Ֆրեյզեր:
Դերերում. Մարինա Գոլբահարանի, Արիֆ Հերաթի, Խուայա Նադեր, Զուբայդա Սահար, Համիդա Ռեֆահ:

12-ամյա աղջնակն ու նրա մայրը փրկվել են աֆղան կանանց այն ցույցերից, որոնք ճնշվել են թալիբյան վարչակարգի հաստատվելուն պես: Նրանք աշխատում են հիվանդանոցում, բայց շուտով գլխի են ընկնում, որ թալիբները բոլորին պիտի ազատեն աշխատանքից. ոչ մի կին իրավունք չունի տնից դուրս գալու` առանց ընտանիքի անդամի ուղեկցության, հակառակ դեպքում` կպատժվի: Ընտանիքը պահելու համար աղջկա գործազուրիկ մայրը տատի հետ որոշում է դստերը տղայի տեսք տալ: Այդ որոշումը ահի է մատնում աղջկան: Նա վախենում է, թե ինչ կպատահի, եթե թալիբները հայտնաբերեն, որ ինքը աղջիկ է:

Մրցանակներ
«Ոսկե գլոբուս»` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, 2004, «Ոսկե կինոխցիկ» մրցույթի հատուկ հիշատակություն, Կանն, 2003, Ֆրանսիական արտհաուս կինոթատրոնների տերերի մրցանակ եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Ֆեդերիկո Ֆելլինի» մրցանակ, Կանն, 2003, Գլխավոր մրցանակ, Մոնրեալի միջազգային կինոփառատոն, 2003, «Ոսկե տեգ», Վալյադոլիդի միջազգային կինոփառատոն (Իսպանիա), 2003, Ժյուրիի մրցանակ, Լոնդոնի միջազգային կինոփառատոն, 2003, Կնոջ լավագույն դերակատարման մրցանակ, «Սինեմայա» փառատոն, Նյու Դելի, 2003, Հանդիսատեսի մրցանակ, Պուսանի միջազգային կինոփառատոն (Կորեա,), 2003, «ՖիկԲրազիլիա» փառատոնի հատուկ հիշատակություն, 2003:

Բարմակ, Սիդդիք

Սիդդիք Բարմակ (ծն. 1962, Փանջշիր)
1987-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը: Գրել է մի շարք կինոսցենարներ եւ կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել Աֆղանստանում: 1992-1996 թթ. եղել է «Աֆղան» պետական կազմակերպության ղեկավարը: Ստանձնել է նաեւ Աֆղան երեխաների կրթական շարժման (ACEM) ղեկավարությունը: Ստեղծումից ի վեր այդ շարժումը 63 նախագիծ է իրագործել Իրանում եւ Աֆղանստանում: Թալիբների օրոք նրա բոլոր ֆիլմերն արգելված էին:

Ֆիլմացանկ
Բիլիարդ (1980), Պատը (1983), Շրջան (1984), Օտարականը (1986), Երաշտի աղետը (1988), Նվաճման հադիսը (1991), Օսամա (2003), Ափիոնի պատերազմ (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The Club The European Cultural Foundation