VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Իմ հայրն ինժեներ է

Ֆրանսիա
2004, 108min.

Սց.` Ռոբեր Գեդիգյան, Ժան-Լուի Միլեզի, օպեր.` Ռենատո Բերտա, կոմպոզ.` Արտո Թունջբոյաջյան, մոնտ.` Բեռնարդ Սասիա, հնչ.` Էմանյուել Քրոզե:
Դերերում. Արիան Ասկարիդ, Ժան-Պիեռ Դարուսեն, Ժերար Մեյլան, Պասկալ Ռոբեր, Ժակ Բուդե, Պիեռ Բանդերե, Պատրիկ Բոնել, Ֆրեդերիկ Բոնալ:

Նատաշան երեւակայում է է, թե ինքը Կույս Մարիամն է, որ կրում է Հիսուսին: Իսկ նրա Հովսեփը Ժերեմին է` այն տղամարդը, որին սիրել է ջահելության տարիներին եւ մինչ օրս էլ սիրում է, թեեւ երկար ժամանակ չի տեսել` միայն մի անգամ նկատելով հեռուստաէկրանին, երբ Ժերեմին կանգնած էր առողջապահության նախարարի կողքին: Նա կարեւոր մարդ է դարձել, շրջում է աշխարհով մեկ, մինչդեռ Նատաշան թաղային բժիշկ է, մնացել է իր ծննդավայր Մարսելում: Բայց հիմա Ժերեմին նրա կողքին է, պարզապես Նատաշան դա չի գիտակցում: «Հոգեկան ցնցում»,- ախտորոշում են բժիշկները:

Գեդիգյան (Կետիկյան), Ռոբեր

Ռոբեր Գեդիգյան (Կետիկյան) (ծնվ. 03.12.1953, Մարսել, Ֆրանսիա)
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հայ հոր և գերմանուհի մոր զավակ: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում: 1980-ից կինոյի ասպարեզում է: Ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների: Նրա «Մարիուսն ու Ժանեթը» արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաեւ Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, «Սեզար» բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդին: «Մարի-Ժոն եւ նրա երկու սերն» ընդգրկվել է Կաննի, «Մարսյան դաշտի անցորդը»` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեին «Սեզար» մրցանակ է շնորհվել: 2006-ին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա
Վերջին ամառը (1980, համառեժ.` Ֆրանկ Լը Վիտա), Կարմիր կեսօր (1983), Ki lo sa? (1985), Աստված նողկում է անտարբերներից (1989), Փողը երջանկություն է բերում (1993, հ/ֆ), Հանուն կյանքի, հանուն մահվան (1995), Մարիուսն ու Ժանեթը (1996), Սրտի տեղում (1998), Գրոհ (2000), Քաղաքը հանգիստ է (2000), Մարի-Ժոն եւ նրա երկու սերը (2002), Իմ հայրն ինժեներ է (2004), Մարսյան դաշտի անցորդը (2005), Ուղեւորություն դեպի Հայաստան (2006), Լեդի Ջեյն (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation