VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Մեյդանը՝ աշխարհի կենտրոն

Վրաստան / Հոլանդիա
2004, 50min.

Սց.` Դաթո Ջանելիձե, Փիթեր Յան Սմիթ, ռեժ.` Դաթո Ջանելիձե, օպեր.` Գեորգի Գերսամիա, կոմպոզ.` Գեորգի Ցինցաձե, մոնտ.` Ստելլա վան Բեեսթ, հնչ.` Մաարտեն վան Գենթ, պրոդ.` Փիթեր Յան Սմիթ:

Ֆիլմը պատկերում է տակավին գունեղ, բազմազգ եւ բազմակրոն Թբիլիսիի սիրտը՝ Մեյդան հրապարակը, ոգեկոչելով հին, լավ ժամանակների մթնոլորտը: Այս հինավուրց թաղամասը` Կովկասի կենտրոնը, գորգեղենի, թանկարժեք քարերի, մետաքսի ու պատմությունների վաճառատեղի է եղել. այստեղ հանդիպում են Արեւելքն ու Արեւմուքը: Չնայած ներկայիս ծանր առoրյային, մարդիկ դեռ հպարտանում են իրենց քաղաքով ու Մեյդանով:

Ջանելիձե, Դաթո

Դաթո Ջանելիձե (ծն. 1958, Թբիլիսի)

Ուսանել է Վրաստանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, այնուհետեւ` գործի անցել «Վրացֆիլմում»: Աշխատել է Վրաստանի հեռուստատեսությունում, դասավանդել բուհերում: Նրա ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ փառատոներում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation