VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Վավերագրական ֆիլմեր

Անցած-գնացած

ԱՄՆ
2003, 83min.

Ռեժ.` Ջեք Քահիլ, Դեյվիդ Էբերհարդտ, օպեր.` Գրեգ Յոլեն, կոմպ.` Թոմ Ուեյթս, մոնտ.` Մանուել Ցինգարիս:

Ֆիլմի հեղինակները յոթ տարի շարունակ երթեւեկել են երկաթուղով եւ հարցուփորձ արել գնացքների անտոմս ուղեւորներին` կյանքի հատակն ընկած անօթեւան մարդկանց: Այդ տքնանքից ծնվել է մի գրավիչ վավերագրական կինոնկար, որը լի է հուզիչ կերպարներով ու գեղեցիկ բնապատկերներով:

Մրցանակներ
Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակներ, Սլամբֆանսի, Մինեապոլիսի «Սուրբ Պողոս», Սավանայի կինոփառատոներ, HBO-ի պրոդյուսերների մրցանակ, «Կոդակ Վիժըն» մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար, Սլամբֆանսի կինոփառատոն:

Քահիլ, Ջեք

Ջեք Քահիլ

1992-ին հեռացել է «Ռինգինգ Բրոս ընդ Բարնում ընդ Բեյլի» կրկեսից` ձեռնակելով իր երկարամյա երկաթուղային ոդիսականը, որի ընթացքում անցել է ավելի քան 80.000 մղոն: «Հեռագնացը» նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ներկայումս ազատ ռեժիսոր / օպերատոր է Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում:

Էբերհարդտ, Դեյվիդ

Դեյվիդ Էբերհարդտ

Լուսանկարիչ եւ ռեժիսոր: Ավարտել է Մինեապոլիսի արվեստի եւ դիզայնի քոլեջը: 1990-ից սկսել է երթեւեկել բեռնատար գնացքներով: Հետագա տարիներին մեծ վստահություն ու հարգանք է ձեռք բերել թափառաշրջիկների միջավայրում: Այդ վստահությունն ու հարգանքն էլ դարձել են նրա առաջին լիամետրաժ ֆիլմի` «Հեռագնացի» հիմքը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation