ՈրսորդըՂազախստան 2004, 93min.
Սցեն./ռեժ.` Սերիկ Ապրիմով, օպեր.` Հասան Կիդիրալիեւ, կոմպոզ.` Կազբեկ Սպանով, նկ.` Գյուլմիրա Ապրիմովա, մոնտ.` Դինա Բերսուգուրովա, Տատյանա Սուխորուկովա, հնչ.` Լեոնիդ Ախմեդեեւ, պրոդ.` Գյուլմիրա Ապրիմովա, Աբդեռահման Սիսակո:
Դերերում. Դոգդուրբեկ Կիդիրալիեւ, Ալիբեկ Ժուասբաեւ, Գյուլնազիդ Օմարովա, Նուրզուման Իհտիմբաեւ, Ժամբոտա Իսկակով:
12-ամյա Էրքենը ապրում է միայնակ մոր` տեղի հրահրիչ գեղեցկուհու հետ: Մի օր տափաստանից ոմն որսորդ է գալիս ու գիշերն անցկացնում տղայի մոր հետ: Էրքենը, ընդդիմանալով, գողանում է որսորդի ձին ու զենքը եւ կողոպտում խանութներից մեկը: Տղային կալանքից փրկելու եւ նրա մորն օգնելու համար որսորդը Էրքենին իր հետ տանում է բնության գիրկը: Սրան հետեւում է մի հրաշալի ճանապարհորդություն, որի ընթացքում Էրքենը հասու է լինում որսորդի կենսակերպին ու բնության գաղտնիքներին, ինչպե նաեւ` ոտք դնում առնական հասունացման ուղին: | Ապրիմով, Սերիկ Սերիկ Ապրիմով (ծն. 1960, Աուլ Աքսուատ, Արեւելյան Ղազախստան)
1975-79 թթ. ճարտարագիտական կրթություն է ստացել, բանակում ծառայելուց հետո` 1983-ին, ընդունվել Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժին: 1989-ին վարպետության դասեր է առել Սերգեյ Սոլովյովից: Ղազախական «նոր ալիքի» ներկայացուցիչ է, որը միջազգային ճանաչման է հասել «Աքսուատ» եւ «Երեք եղբայր» ֆիլմերով:
Ֆիլմոգրաֆիա
Երկուսով մի մոտոցիկլ էին վարում (1986, կարճամ.), Հիպնոսողը (1988, կարճամ.), Վերջին կանգառը (1989), Երազանք երազանքի մեջ (1993), Աքսուատ (1998), Երեք եղբայր (2000):
|