VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Հայաթ

Իրան
2005, 80min.

Սց.` Մոջթաբա Խոշքդաման, ռեժ.` Ղոլամրեզա Ռամեզանի, օպեր.` Սաեդ Նիք Զաթ, կոմպոզ.` Համիդ Ռեզա Սադրի, մոնտ.` Սաիդ Շահսավարի, հնչ.` Հոսեյն Բաշաշ, պրոդ.` Մոհամմադ Բաքեր Աշտիանի:
Դերերում. Ղազալե Փարսաֆար, Մեհրդադ Մասումե Քյասաբադի, Սաֆար Ալի, Քուհի, Փարիսա Դինարի, Խաթարե Մոսլեմի:

Հայաթը պետք է ուսանողական քննություն հանձնի: Բայց նրա հայրը հիվանդանում է` մնալով անգիտակից վիճակում: 8-ամյա եղբոր եւ 9 ամսական քրոջ հոգսը մնում է Հայաթի վրա: Նա փորձում է փոքրիկ Նաբաթին թողնել գյուղացիներից մեկի ընտանիքում` քննաշրջանին հասնելու համար, միայն թե նրան ամեն քայլափոխի խոչընդոտներ են սպասում:

Ռամեզանի, Ղոլամրեզա

Ղոլամրեզա Ռամեզանի (ծն. 1960, Արաք)
Տասը տարի շարունակ հանդես է եկել որպես դրամատուրգ, թատրոնի դերասան եւ ռեժիսոր: Ամիր Նադերիի ասիստենտն է եղել «Վազորդը» նկրահանելիս: Մինչ 1992-ը մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է ստեղծել:

Ֆիլմոգրաֆիա
Հաբիբ (կարճամ.), Ջրամբար (կարճամ.), Վերջին տնային աշխատանքը (կարճամ.), Հինգ պատմություն (կարճամ.), Ջարդված նավակը (կարճամ.), Ծուղակն անցնելով (1993), Անիվը (1998):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation