VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Միջազգային մրցույթ

Խաղարկային ֆիլմեր

Ընկածը

Լատվիա / Գերմանիա
2005, 88min.

Սց./ռեժ.` Ֆրեդ Քելեմեն, նկ.` Լասմա Լագզդինա, մոնտ.` Ֆրեդ Քելեմեն, Ֆրանկա Փոլ, Քլաուս Շարբոնյե, հնչ.` Ռուսլան Գայլիտիս, Իլվար Վեգիս, պրոդ.` Լայմա Ֆրեյմանե, Ֆրեդ Քելեմեն:
Դերերում. Էգոն Դոմբրովսկի, Նկոլայ Կորոբով, Վիգո Ռոգա, Այյա Ձերվա, Գունդար Սիլակտինս, Անդրիս Կեյս:

Միջին տարիքի մի տղամարդ գիշերն ականատես է դառնում անծանոթ կնոջ ինքնասպանությանը: Նա չի միջամտում: Բայց ցինիկ ոստիկանի հարցաքննությունից հետո ցերեկը վերադառնում է դեպքի վայրը: Նա արխիվի աշխատող է եւ իսկական արխիվային առնետի պես հանցանշաններ է փնտրում: Ի վերջո, մի պայուսակ գտնելով, սկսում է կարդալ ոմն Ալեքսեյին ուղղված երկար նամակները, զննում լավ ժամանակների լուսանկարները: Նա մոտեցե±լ է պատասխանին կամ գաղտնիքի բացահայտմանը:

Քելեմեն, Ֆրեդ

Ֆրեդ Քելեմեն (ծն. 1964)
Եղել է նկարիչ, երաժիշտ եւ ռեժիսորի ասիստենտ տարբեր թատրոններում: Կինոկրթություն ստանալով` Գերմանիայում աշխատել է որպես օպերատոր: 1995-ից հրավիրվել է Բարսելոն` դասախոսելու Կատալոնիայի կինոուսումնասիրման կենտրոնում: 1998-ին «Սառնամանիք» ֆիլմի համար Ռոտերդամի փառատոնում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա
Գարնանային զոհեր (1989, կարճամ.), Մելաբու, (1989, կարճամ.), Ճ (1990, կարճամ.), Անպատասխան հարցեր (1989, կարճամ.), Մորթին (1990, կարճամ.), Խորամանկը (1991, կարճամ.), Ազգ չկա (1991, կարճամ.), Ով (1991, կարճամ.), Անձկության քարավաններ (1991, կարճամ.), Բերանբացություն Բեռլինում (1993, կարճամ.), Խավարի դար (1993, կարճամ.), Մեկուսի վայրեր (1994, կարճամ.), Ճակատագիր (1994), «Սոլո» սրճարանը (1997, կարճամ.), Սառնամանիք 1997), Եվրոպա (1999):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club USA Embassy The European Cultural Foundation