Միջազգային մրցույթ
Վավերագրական ֆիլմեր
Ոզնու անեծքըՌումինիա 2004, 101min.
Ռեժ./օպեր./հնչ.` Դումիտրու Բուդրալա, մոնտ.` Քրիստինա Մելինտե, Անդրեյ Գավրիլը:
Ֆիլմը ներկայացնում է գնչուական բազմանդամ ընտանիքի մեկ տարվա կյանքը: Սարերում գտնվող իրենց քարանձավից նրանք իջնում են ստորոտի գյուղերը, որտեղ փորձում են իրենց ձեռքի աշխատանքը փոխանակել սննդի ու փողի հետ: Այդ ձմեռային շրջագայությունները նրանց գոյատեւման ուղին են, քանի որ այս մարդիկ եկամտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեն: | Բուդրալա, Դումիտրու Դումիտրու Բուդրալա (ծն. 1954)
Սովորել է Բուխարեստի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Բրյուսելում ավարտել է վավերագրական կինոյի INSAS դասընթացը:
«Աստրա» կինոստուդիայի տնօրենն է («Աստրա» թանգարանի տեսողական մարդաբանության բաժին), Տեսողական մարդաբանության հիմնադրանի ստեղծողն ու նախագահը, «Աստրա» կինոփառատոնի հիմնադիրն ու տնօրենը:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Տրանսիլվանական ձմեռ (1996), Ճանապարհին (1998)« Սիբիու – Հերմանշտադտ (1999), Ջրաղացների գյուղը (2001), Զինա (2004):
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|