Լուսանկարների քաղաքՀնդկաստան 2004, 60min.
Սց.՝ Սմրիթի Նեւատիա, ռեժ./մոնտ.՝ Նիշթա Ջաին, օպեր.՝ Դիփտի Գուպտա, կոմպ.՝ Դեբոջյոթի Միշրա, հնչ.՝ Գաութամ Նագ, Գիսի Մայքլ:
Սա անձնական ուղեւորություն է Հնդկաստանի քաղաքների լուսանկարչատներով, մի շրջագայություն, որն ամենափոքրիկ տարածքներում բացահայտում է երևակայական աշխարհներ: Մարդիկ հաղորդակից են դարձնում իրենց ամենանվիրական անուրջներին, ռոմանտիկ երազանքներին ու բուռն իղձերին: Մինչդեռ ամեն մեկը չէ, որ սիրում է լուսանկարվել, եւ բոլոր լուսանկարները չեն, որ պատկերում են երջանիկ պահեր: Այն քաղաքները, որտեղ կատարվում են այս պատմությունները, վերածվում են հետնապաստառի, իսկ դրանց փոշոտ իրականությունը՝ ֆոտոպալատների հակապատկերն է դսառնում: | Ջաին, Նիշթա Նիշթա Ջաին
Անկախ կինոռեժիսոր: Ավարտել է Պունեի Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտը և ուսանել Ջամիայի Զանգվածային հաղորդակցության հետազոտական կենտրոնում (Նյու Դելի): Նրա դիպլոմային աշխատանքը` «Անհիմն խափանումը», 1999-ին «Ոսկե սկավառակի» է արժանացել Չիկագոյի ՄԿՓ-ում: Նկարահանել է մի շարք վավերագրական հեռուստաֆիլմեր, այդ թվում` Հնդկաստանի հյուսիս-արևելքի հակամարտության մասին:
Ֆիլմոգրաֆիա
Անհիմն խափանում (1999, խաղ. կարճամ.), Հյուսիս-արևելք. հարության ապացույց (1999, վավեր. սերիալ), Անժամանակ ստվերներ (2002, համառեժ.` Շոբհիթ Ջաին), Լուսանկարների քաղաք (2004), Կոչվում է փնթի (2006), Վեց յարդ դեպի ժողովրդավարություն (2006, համառեժ.` Սմրիթի Նեվաթիա), Լաքշմին և ես (2007):
|