Մելամաղձի երեք սենյակներըՖինլանդիա / Շվեդիա / Դանիա / Գերմանիա 2004, 106min.
Ռեժ./ օպեր.` Պիրյո Հոնկասալո, կոմպոզ.` Սաննա Սալմենկալլիո, մոնտ.` Նիլս Պագ Անդերսեն, Պիրյո Հոնկասալո, հնչ.` Մարտի Տուրունեն, Մարտ Օտսա, Քրիստինա Պերվիլա, Յաակ Էլլինգ, պրոդ.` Քրիստինա Պերվիլա:
ֆիլմը կազմված է երեք մասից, ասես երեք սենյակից, որոնցից ամեն մեկում իշխում է մի զգացմունք: Հիմնական հերոսները Կրոնշտադտի կադետական ուսումնարանում սովորող 9-14 տարեկան տղաներ են, Հադիժատ Գատաեւա անունով մի կին, որը երեխաների է փրկել Չեչնիայի ավերակներից, եւ սահմանի մյուս կողմում, Ինգուշետիայի փախստականների ճամբարում ապրող երեխաները: | Հոնկասալո, Պիրյո Պիրյո Հոնկասալո (ծնվ. 1947, Հելսինկի)
Ռեժիսոր է եւ օպերատոր: Սովորել է Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի հաղորդակցության ֆակուլտետում: Ավարտելով` աշխատել է տարբեր կինոստուդիաներում: Շուրջ 25 տարի է, ինչ սեփական սցենարներով նկարահանում է խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
250 գրամ. ռադիոակտիվ կտակ (1983, խաղ.), Դա Կապո, (1985, խաղ.), Լեոնարդոյի պատուհանները (1986, հեռուստ., խաղ. ), Միստերիոն (1991, վավեր.), Տանյուշկան եւ 7 հրեշները (1993, վավեր.), Ատման (1996, վավեր.), Կրակ կուլ տվողը (1998,խաղ.):
|