Մենք ենք, մեր սարերը Հայաստան 1969, 95min.
Ռեժիսոր` Հենրիկ Մալյան, սցենարի հեղինակ` Հրանտ Մաթևոսյան, օպերատոր` Կարեն Մեսյան, կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան, նկարիչներ` Ստեփան Անդրանիկյան, Միքայել Առաքելյան, հնչյունային ձևավորող` Կարեն Կուրդիյան, մոնտաժող` Հասմիկ Մելքոնյան
Դերերում. Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց, Արմեն Այվազյան, Արտավազդ Փելեշյան
Լեռնային գյուղի չորս հովիվներ համագյուղացի Ռևազի` իրենց հոտին միացած ոչխարը մորթում են և ընկերովի ուտում: Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում, և այդ գործն ավարտին հասցնելու համար հովիվներին տանում են քաղաք:
Արտադրող ընկերություն
"Հայֆիլմ" կ/ս
| Մալյան, Հենրիկ Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:
Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)
|