Հիվանդասենյակ համար վեց Ռուսաստան 2009, 83min.
Պրոդյուսեր` Կարեն Շահնազարով, ռեժիսոր` Կարեն Շահնազարով, Ալեքսանդր Գորնովսկու մասնակցությամբ, սցենարը` Ալեքսանդր Բորոդյանսկու, Կարեն Շահնազարովի` ըստ Անտոն Չեխովի պատմվածքի, օպերատոր` Ալեքսանդր Կուզնեցով, նկարիչ` Լյուդմիլա Կուսակովա, կոմպոզիտոր` Եվգենի Կադիմսկի, հնչյունային ձևավորող` Գուլսարա Մուկատաևա, մոնտաժող` Իրինա Կոժեմյակինա
Դերերում. Վլադիմիր Իլյին, Ալեքսեյ Վերտկով, Ալեքսանդր Պանկրատով - Չյոռնի, Եվգենի Ստիչկին, Վիկտոր Սոլովյով, Ալեքսեյ Զախարով, Ալբինա Եվտուսևսկայա
Չեխովի խորհրդավոր, պարադոքսալ ու խռովիչ պատմվածքի էկրանային տարբերակն է, պատմվածք, որն իրավամբ կարելի է համարել գրողի ամենահոռետեսական, բայց և ամենից կենսահաստատ գործերից մեկը: Սյուժեն հենված է իրական փաստի վրա և պտտվում է հոգեբուժարանի գլխավոր բժշկի շուրջը, որը, ի վերջո, ինքն էլ է հանգրվանում նույն հոգեբուժարանում: Միայնակ, վերացած, մտախոհ բժիշկ Անդրեյ Ռագինը Չեխովի ստեղծագործության և 20-րդ դարի համաշխարհային գրականության կիզակետային կերպարներից է: Պահպանելով պատմվածքի սյուժետային գիծը` հեղինակները գիտակցաբար գործողությունը տեղափոխել են մեր օրերը: Նկարահանումները կատարվել են իսկական հոգեբուժարանում, կիսավավերագրական ոճով:
Մրցանակներ
"Արծաթե Սուրբ Գեորգ"/լավագույն դերասան (Մոսկվայի ՄԿՓ, 2009), "Ռեժիսորների շաբաթ" մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակ (Ֆանտսապորտոյի ՄԿՓ, 2010)
Արտադրող ընկերություն
"Մոսֆիլմ" կինոկոնցեռն
1 Mosfilmovskaya Street
119991 Moscow, Russia
Tel.: (7499 1439785)
Fax: (7499 7059303)
Email: referent@mosfilm.ru
| Շահնազարով, Կարեն Կարեն Շահնազարով (ծն. 1952, Կրասնոդար, Ռուսաստան)
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր: 1975-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Իգոր Տալակինի արվեստանոց): 1976-ից ֆիլմեր է նկարահանում "Մոսֆիլմ"-ում: 1987-ից "Մոսֆիլմի" "Ստարտ" ստեղծագործական միավորման (1990-ին վերանվանվել է "Կուրիեր" ստուդիա) գեղարվեստական տնօրենն է եղել, 1991-ից` "Մոսֆիլմ" կինոկոնցեռնի "Կուրիեր" ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը: 1998-ին դարձել է "Մոսֆիլմ" կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը: Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն, բացառիկ կինոարտադրական համալիրը: Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում` արժանանալով ավելի քան 20 մրցանակի:
Ֆիլմացանկ
Լայն քայլերով, մաեստրո (1975), Սայթաքուն ճանապարհին (1977), Բարեսիրտները (1979), Կանայք են հրավիրում տղամարդկանց (1980), Մենք ջազից ենք (1983), Ձմեռային երեկո Գագրայում (1985), Ցրիչը (1986), Զերո քաղաքը (1988), Արքայասպանը (1991), Երազներ (1993), Ամերիկացի դուստրը (1995), Լիալուսնի օրը (1998), Թույներ կամ թունավորման համաշխարհային պատմությունը (2000), Աստղը (2002), Մահ անունով հեծյալը (2004), Անհետացած կայսրությունը (2008), Հիվանդասենյակ համար վեց (2009)
|