VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Վենեսիա

Վենեսուելա
2009, 98min.

Պրոդյուսերներ` Էդգար Ռամիրեզ, Ռուդի Ռոդրիգես, Դելֆինա Կատալա, Տոնի Ֆադել, ռեժիսոր` Հայկ Ղազարյան, սցենարը` Յորգ Հիլերի, Վալենտինա Ռենդոնի, ըստ Հայկ Ղազարյանի, օպերատոր` Վիտելբո Վասկես, կոմպոզիտոր` Խոսե Վինիսիո Ադամես, նկարիչ` Իվո Էռնանդես, հնչյունային ձևավորող` Խոսե Սաավեդրա, մոնտաժող` Խերսոն Ագիլար
Դերերում. Ալֆոնսո Էրրերա, Ռուդի Ռոդրիգես, Ռաֆայել Ռոմերո, Վիլյամ Գոյտե, Խոաննա Մորալես, Վալենտինա Ռենդոն, Ռուբեն Լեոն, Անաբելլա Տրոկոնիս

Երկրորդ աշխարհամարտի վենեսուելացի հերոսների հիշատակի թանգարանի բացումը Վենեսիային հուշերի գիրկն է տանում: Նա մտաբերում է կապի միջոցների ամերիկացի մասնագետ Ֆրենք Մուրի գալուստը: Ֆրենքին հրամայված է նավթատար լցանավերը պաշտպանել գերմանական սուզանավերի սպառնալիքից, Կարիբյան ծովում և Վենեսուելայի բանակում բացահայտել նացիստ լրտեսին: Վենեսիային հանդիպելով` Ֆրենքը սիրահարվում է նրան, բայց դա անհնար սեր է, քանի որ վերջինս, ցավոք, ամուսնացած է Ֆրենքի հրամանատարի` կապիտան Սալվատիերրայի հետ: Ֆրենքը և Վենեսիան ազատություն են տալիս իրենց կրքին, բայց նոր կյանքի նրանց ծրագրերը փոխվում են, երբ հենց Ֆրենքն է մեղադրվում լրտեսության համար:

Մրցանակներ
Լավագույն կինոնկար, լավագույն սցենար (Կինոյի, երաժշտության և արվեստի "Արփա" հիմնադրամի` AFFMA-ի ԿՓ, Լոս Անջելես, 2009), Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար, Լավագույն պրոդյուսեր (Ժամանցի տիեզերք, Վենեսուելա, 2009), Լավագույն դերասան (Կանադայի ՄԿՓ, 2010), Լավագույն պատմական խաղարկային ֆիլմ (Սոնոմայի ՄԿՓ, 2010), "Արծաթե հաղթաթուղթ" մրցանակ (Լաս Վեգասի ԿՓ, 2010), "Արծաթե Լեյ" մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Հոնոլուլուի ՄԿՓ, 2010), Լավագույն սիրավեպ (Ամստերդամի ԿՓ, 2010), Արծաթե "արմավենի " (Մեխիկոյի ՄԿՓ, 2010)

Արտադրող ընկերություններ

Alter Producciones

Ave. Diego de Losada Qta. Alter No. 3 San Bernardino
Caracas, Venezuela
Tel.: +58-212-552-7323
Fax: +58-212-5527297
Email: dcatala@alterpro.com
www.alterpro.com
www.venezzia.com

TV Planet
500 fifth ave. suite 1425
New York, NY 10110
Tel.: +1-786-246-8669
www.tvplanet.com
www.venezzia.com

Ղազարյան, Հայկ

Հայկ Ղազարյան
Ավարտել է Նյու Յորքի Կինոակադեմիան և Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) հատուկ կուրսերը: Պրոդյուսեր, լուսանկարիչ, տաղանդների մենեջեր: Ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ ունի շոու բիզնեսում: Լատինական Ամերիկայի նոր սերնդի ռեժիսորներից է: "Վենեսիան" Հայկի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Սիրահարություն (1994), Իմ հոգին (1996), (2006), Իմ ներսի տիեզերքը (2006), Մոնտաներ ընտանիքը (2007), Վենեսիա (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 12 10:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 12 18:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 13 22:00Երևանյան գիշերներ Պողոսյան այգիներում
Հուլիսի 14 20:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation