VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Օր չկա, որ անախորժություն չլինի

Ֆրանսիա / Գերմանիա / Ճապոնիա
2001, 101min.

Պրոդյուսերներ` Ժորժ Բենայուն, Ֆիլիպ Լյեժուա, Ժան-Միշել Ռեյ, ռեժիսոր` Կլեր Դընի, սցենարի հեղինակներ` Կլեր Դընի, Ժան-Պոլ Ֆարգո, օպերատոր` Անյես Գոդար, երաժշտությունը` "Tindersticks"-ի, նկարիչ` Առնո դը Մոլերոն, հնչյունային ձևավորող` Ժան-Լուի Ուգետտո, մոնտաժող` Նելի Քետյե
Դերերում. Վինսենթ Գալլո, Թրիշա Վեսի, Բեատրիս Դալ, Ալեքս Դեկա, Ֆլորանս Լուարե Կայ, Նիկոլա Դյուվանշել, Ռաֆայել Նեալ, Ժոզե Գարսիա, Էլեն Լապիոուեր, Մարիլու Մարինի, Օռոր Կլեման

Ամերիկացի զույգը` Շեյն և Ջուն Բրաունները, մեղրամիսն անցկացնում են Փարիզում` ջանալով փայփայել համատեղ նոր կյանքը, որը բարդացրել են Շեյնի խորհրդավոր ու հաճախակի այցելությունները այն բժշկական կլինիկա, որտեղ մարդկային լիբիդոյի առաջադեմ ուսումնասիրություններ են կատարվում: Այդ ոլորտի ինքնակամ հեռացած մասնագետին փնտրելիս Շեյնը հանդիպում է բժշկի կնոջը, որը նույն հիվանդության մի ուրիշ զոհ է: Կինն այնքան վտանգավոր է դարձել և հոգեպես բթացած, որ ամուսինը նրան տնային կալանքի տակ է պահում: Շեյնի և կնոջ պատահական հանդիպումը տեղիք է տալիս այնքան աղետալի և ցնցող երևույթի, որ դա ստիպում է Շեյնին վերաբացահայտել իրեն և կնոջը անհրաժեշտ խաղաղությունը:

Արտադրող ընկերություններ

Arte
Canal+
Centre National de la Cinématographie (CNC)
Dacia Films
Kinetique
Messaouda Films
Rézo Films
Rézo Productions
Zweites Deutsches Fernsehen (ZDF)
Arte France Cinéma

Դընի, Կլեր

Կլեր Դընի (ծն. 1948, Փարիզ)
Փարիզում հաստատված ռեժիսոր և ժամանակակից ֆրանսիական կինոյի ստեղծագործական խոշոր դեմքերից մեկը: Մանկությունն ու ձևավորման տարիները անցկացրել է Աֆրիկայում ճանապարհորդելով, հոր` գաղութային կառավարչի` զավակներին աշխարհագրության կարևորությունն ուսուցանելու ցանկության համաձայն: Այդ փորձառությունը հիմք է դարձել ազգային ինքնության և ֆրանսիական գաղութատիրության հանդեպ Դընիի դրսևորած հետաքրքության համար: Տնտեսագիտություն ուսանելու հիասթափեցնող փորձից հետո ընդունվել է Կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոց (այժմ` Պատկերահնչյունային մասնագիտությունների բարձրագույն ազգային դպրոց), որն ավարտել է 1971-ին: Կարիերայի սկզբում եղել է Դուշան Մակավեևի, Կոստա Գավրասի, Ժակ Ռիվետի, Ջիմ Ջարմուշի և Վիմ Վենդերսի ասիստենտը: Ռեժիսորի և սցենարիստի նրա անդրանիկ աշխատանքը` "Շոկոլադը", ասպարեզ է եկել 1988-ին, գաղութային կյանքի և հուզումնալի բախումների մի գունեղ հետազոտություն, որ ծավալվում է 1950-ականների Աֆրիկայում և ներկայացվում երիտասարդ ֆրանսուհու աչքերով: Դընիի անձնական կենսափորձից ներշնչված այս ֆիլմը շատ բարեհաջող դեբյուտ էր, որը ներկայացվեց Կաննում` հավակնելով "Ոսկե արմավենու ճյուղին" և առաջադրվեց "Սեզարի"` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Հետագայում Կլեր Դընին, իսկապես, դարձավ արդի ֆրանսիական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկը:

Ֆիլմացանկ

Շոկոլադ (1988), Man No Run (1989), Թքած մահվան վրա (1990), Քե’զ պահիր (1991), Ընդդեմ մոռացման ("Ուշանի Ահմեդ Մահմուդին, Սուդան" նովելը, 1991), Բում-բում (1994), Քունս չի տանում (1994), Նիսի առնչությամբ. շարունակություն ("Լավ է, շատ լավ" նովելը) (1995), Նինետը և Բոնին (1996), Լավ աշխատանք (1999), Օր չկա, որ անախորժություն չլինի (2001), Ուրբաթ երեկոյան (2002), Տասը րոպեով ավելի մեծ. Թավջութակ ("Դեպի Նանսի" նովելը, 2002), Օտարը (2004), Մաթիլդին ընդառաջ (2005), 35 բաժակ ռոմ (2008), Սպիտակ նյութ (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 15:00Նաիրի կ/թ
Հուլիսի 14 12:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation