VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Եռանկյունի

Հայաստան
1967, 85min.

Ռեժիսոր` Հենրիկ Մալյան, սցենարի հեղինակ` Աղասի Այվազյան, օպերատոր` Սերգեյ Իսրայելյան, նկարիչ` Ռաֆայել Պ. Բաբայան, կոմպոզիտոր` Էդգար Բաղդասարյան, հնչյունային ձևավորող` Զանիկ Մուրադբեկյան, մոնտաժող` Վալենտինա Հայկազյան
Դերերում. Արմեն Ջիգարխանյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Պավել Արսենով, Զուրաբ Լապերաձե, Մ. Հովսեփյան, Իննա Ալաբինա, Ժիրայր Ավետիսյան

Նախապատերազմյան և պատերազմական շրջանի Լենինականում ապրող հինգ դարբին ընկերների բարեկամության ու հոգսերի մասին տարիներ անց վերհիշում է դարբիններից մեկի որդին:

Արտադրող ընկերություն

"Հայֆիլմ" կ/ս

Մալյան, Հենրիկ

Հենրիկ Մալյան (1925, Թելավի, Վրաստան - 1988, Երևան)
1942-1945 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-1954 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-1988 թթ. աշխատել է "Հայֆիլմ"-ում:

Ֆիլմացանկ
Նվագախմբի տղաները (Հ. Մարգարյանի հետ, 1960), Ճանապարհ դեպի կրկես (Լ. Իսահակյանի հետ, 1963), Մսյո Ժակը և ուրիշները ("Կեղծ լրտեսը" նովելը, 1964), Եռանկյունի (1967), Մենք ենք, մեր սարերը (1969), Հայրիկ (1972), Նահապետ (1977), Կտոր մը երկինք (1980), Մի կաթիլ մեղր (1982)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation