VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ազգի հյուրասենյակը

Ֆինլանդիա
2009, 74min.

Պրոդյուսեր` Սամի Յահնուկայնեն, ռեժիսոր` Յուկկա Կյարկյայնեն, սցենարի հեղինակներ` Յուկկա Կյարկյայնեն, Սինի Լիիմատայնեն, Յանի Կումպուլայնեն, Սամի Յահնուկայնեն, օպերատորներ` Ժ. - Պ.Պասի, Յանի Կումպուլայնեն, Սինի Լիիմատայնեն, Միկա Կամուլա, հնչյունային ձևավորող` Տուոմաս Կլաավո, մոնտաժողներ` Տիմո Պելտոլա, Յուկկա Կյարկյայնեն

Պատկերվում են մի շարք ֆիննական հյուրասենյակներ: Խոսքը փոփոխությունների, անխուսափելիորեն թռչող ժամանակի և մարդու` պիտանի լինելու ցանկության մասին է: Հյուրասենյակը տան կենտրոնատեղին է, ուր հանգստանում ես, քեզ ազատ զգում: Հրամցվում են հյուրասենյակը զբաղեցրածների գունեղ պատկերներ: Մի տեղ պապենական պատի ժամացույցը և 80-ականների ոճի բազմոցն ու բազկաթոռները, իսկ մի ուրիշ տեղ հնամաշ գորգն ու հեռուստացույցի պատվանդան ծառայող զոդման ագրեգատն են առօրյա դրամայի բեմ ծառայում: Գլխավոր գործող անձինք շարքային ֆիններն են կյանքի տարբեր փուլերում: Ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում ֆիննական հասարակության համապատկերը: Տարբեր մարդկանց անհատական փորձառությունից կոլաժ է առաջանում մարդկության և կենսական տարածքի մասին. ազգային բազմազան հյուրասենյակների նկարագիրն է գոյանում:

Մրցանակներ
Հատուկ մրցանակ (Տամպերեի կարճամետրաժ ֆիլմերի ՄԿՓ, 2009), Ժյուրիի պատվավոր հիշատակում (Լայպցիգի վավերագրական և անիմացիոն ֆիլմերի փառատոն, 2009), Յուսսի մրցանակ` լավագույն վավերագրական ֆիլմի համար (2010)

Արտադրող ընկերություն

Mouka Filmi Oy

Vilhonvuorenkatu 11 B 7
00500 Helsinki
Finland
tel. +358 (0)40 731 4354
fax. +358 (0)19 488 692
sami@mouka.fi
www.mouka.fi

Կյարկյայնեն, Յուկկա

Յուկկա Կյարկյայնեն (ծն. 1972, Կերավա, Ֆինլանդիա)
2003-ից վավերագրական ֆիլմերի սցենարներ է գրում և նկարահանում: Mouka Filmi կինոընկերության համահիմնադիրն է:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Ճամփորդություն (2003), Ազատ լինելու համար ծնված Զետորը (2005), Հրաժեշտ (2006), Ծխարանը (2006), Երեկն այսօր էր (2009, Ազգի հյուրասենյակը (2009), Դեռ հիշո ՞ւմ ես Հիլմա Լիմպերիին (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 11 12:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 13 20:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo Moscow Cinema The European Cultural Foundation