Ապահովագրական գործակալը Կանադա 1991, 102min.
Պրոդյուսեր` Կամելիա Ֆրիբերգ, Դեյվիդ Ուեբ , ռեժ./սց.` Ատոմ Էգոյան, օպերատոր` Փոլ Սարոսի, կոմպոզիտոր` Մայքլ Դանա, նկարիչներ` Լինդա Դել Ռոսարիո, Ռիչարդ Փարիս, հնչյունային ձևավորող` Սթիվեն Մանրո, մոնտաժող` Սուզան Շիփթոն
Դերերում. Էլիաս Կոտեաս, Արսինե Խանջյան, Մորի Չայկին, Գեյբրիել Ռոզ, Ջենիֆեր Դեյլ, Դեյվիդ Հեմբլեն, Ռոս Սարգսյան, Արմեն Գոքորյան
Ռենդերները զբաղվում են ապահովագրութամբ: Նոյը ապահովագրական գործակալ է, որը հոգում է իր հուսալքված հաճախորդների հոգևոր և ֆիզիկական կարիքները: Հերան` Նոյի կինը, ապահովագրական գործակալ է մշակույթի ոլորտում. աշխատում է գրաքննության շրջանային վարչությունում: Երբ մի տարօրինակ զույգ Ռենդերներին վճարում է նրանց տանը "ֆիլմ նկարելու" համար, ընտանիքը, տեղափոխվելով այն մոթելը, որտեղ օթևանել են Նոյի հաճախորդները, բացահայտում է, թե ինչ անբարենպաստ կարող է լինել թե իրենց, թե մյուսների կյանքը:
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ (Մոսկվայի ՄԿՓ, 1991), Լավագույն կանադական ֆիլմ, Օնտարիոյի լավագույն խաղարկային ֆիլմ (Սադբըրիի ԿՓ, 1991), Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ (Թորոնթոյի ՄԿՓ, 1991), "Ոսկե հասկ" (Վալյադոլիդի ՄԿՓ, 1991)
Արտադրող ընկերություն
Ego Film Arts, Telefilm Canada-ի, Օնտարիոյի կինոյի զարգացման կորպորացիայի և Alliance Communications-ի մասնակցությամբ
| Էգոյան, Ատոմ Ատոմ Էգոյան (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս)
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել եւ քննադատների, եւ հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է "Օսկարի" եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի` "Ջինի" յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դեմքերից մեկը: "Օրացույցը" (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին "Ոսկե ծիրան" Գլխավոր մրցանակին է արժանացել Երեւանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի "Սինեֆոնդասիոն" և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:
Ֆիլմացանկ
Ներքինու տարփանքը (1977), Մասնավորապես Հաուարդը (1979), Այսուհետ` հայրիկի հետ (1980), Փիփ շոու (1981), Բաց տուն (1982), Հարազատներ (1984), Այս անկյունում (1985, հ/ֆ), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985), Ընտանեկան դիտում (1987), Կուպիդոնի կապարճը (1987, հ/ֆ), Վերջին ցնցումը (1987, հ/ֆ), Ոչինչ փնտրելով (1988), Մի աղջնակ կար (1988, հ/ֆ), Խոսուն դերեր (1989), Պատը (1989, հ/ֆ), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով ("Անցնելով" նովելը, 1993), Օրացույց (1993), Բիրտ պահվածք (1993, հ/ֆ) Էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (1995), Լուսավոր գալիք (1997), Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997, հ/ֆ), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (2000), Քրափի վերջին ժապավենը (2000), Սփյուռք (2001), Արարատ (2002), Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի ("Արտոյի կրկնակի հաշիվը" նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009)
|