Ֆիլմեր Ա-Ֆ
Էսքիզներ ոսկեվազյան դաշտերից Հայաստան 2009, 18min.
Ռեժ./սց.` Վարդան Դանիելյան, օպերատոր` Անդրանիկ Սահակյան, մոնտաժողներ` Վարդան Դանիելյան, Դիանա Կարդումյան
Ոսկեվազ գյուղը Հայաստանում հայտնի է իր ելակի դաշտերով: Գարնան սկզբից մինչև ամառվա վերջը գյուղացիների օրն սկսվում և ավարտվում է ելակի դաշտերում, որտեղ մեկ սրընթաց անձրև է, մեկ` ուժեղ քամի, մեկ էլ` կիզիչ արև: Ելակի դաշտերն ու աշխատող գյուղացիները ներդաշնակ են իրար, և այդ պատկերը հովվերգական տպավորություն է թողնում: Բայց երբ վրա է հասնում ելակը մայրաքաղաք տանելու և շուկայում վաճառելու պահը, ներդաշնակությունը կորչում է. գործին խառնվում է փողը…
| Դանիելյան, Վարդան Վարդան Դանիելյան (ծն. 1984, Երևան)
2005-ին ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, 2007-ից սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական կինոյի ռեժիսուրայի բաժնում:
Ֆիլմացանկ
Ձկնորսներ (2008), Էսքիզներ ոսկեվազյան դաշտերից (2009)
|
Ցուցադրումներ
| Հուլիսի 16 18:15 | Նարեկացի մշակութային կենտրոն |
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|