Բիծ Հայաստան / Ավստրալիա 2009, 15min.
Պրոդ./ռեժ./օպեր./մոնտ.` Վիգեն Գալստյան
Դերերում. Մարգո Նեգ, Արթուր Գալստյան
Երիտասարդ մայրը նվիրված է իր երկու զավակներին և հսկա տանը, որտեղ, սակայն, իր համար տեղ չկա: Լուռ ու համառորեն նա կատարում է իր ամենօրյա տնային գործերը. ճաշ է պատրաստում, մաքրություն ու լվացք անում, բայց գրեթե ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում: Նկատում են միայն այն ժամանակ երբ իր վտիտ մարմնով փակում է տեսադաշտը: Կինը կարծես խաղաղ է և հաշտված այդ ամենի հետ: Ապաստան է գտել արտաքին ու ներքին աշխարհից, մի փոքրիկ հենակետ ունի, որն իր երջանիկ անտեղյակությունն է: Բայց այն, ինչ պատճառ է դառնում, որ քանդվեն "ամրոց" ընտանիքի պատերը, հազիվ նկատելի ու աննշան բիծ է:
Արտադրող ընկերություն
Film Codex Production
10 Beth Way, Glenwood NSW 2768
Australia
Tel.: (61 2 98365820)
Email: director@filmcodex.com
| Գալստյան, Վիգեն Վիգեն Գալստյան (ծն. 1981, Հայաստան)
Նախքան Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հաստատվելը, տարբեր երկրներով է անցել: Նկարչի կրթություն ունի: 2005-ին Սիդնեյի տեխնոլոգիայի համալսարանից կինոարտադրության բակալավրի կոչում է ստացել: Մի շարք նախագծեր է ձեռնարկել, որոնք նրան պահել են Հայաստան - Ավստրալիա ճանապարհին: 2008-2009 թթ. իրականացրել է երեք կինոնախագիծ, որոնք այժմ ավարտում է: "Բիծն" այդ կարճամետրաժ ֆիլմերից առաջինն է: Գալստյանը ժամանակ է հատկացնում նաև քննադատությանը և համադրողի հետազոտություններին: Եղել է հայկական կինոյի ազդագրերին նվիրված ցուցահանդեսի համադրող: Այդ թեմայով գիրք է հրապարակել: Զբաղվում է նաև նկարչությամբ, լուսանկարչությամբ և դիզայնով:
Ֆիլմացանկ
Բիծ (2009)
|