Սանյան և ՃնճղուկըՌուսաստան 2009, 61min.
Պրոդ./ռեժ./սց./օպեր./հնչ./մոնտ.` Անդրեյ Գրյազև
Մի դրվագ է խճահանքի երկու բանվորների կյանքից: Մոսկվա գալով` 37-ամյա Սանյան և 19-ամյա ճնճղուկը ծանոթանում են անսովոր պայմաններում: Առաջին խնդիրը ծագում է, երբ աշխատավարձը սկսում են չվճարել: Ճնճղուկը չի կարող առանց փաստաթղթերի ու փողի տուն վերադառնալ, Սանյան էլ չի ուզում ճնճղուկին մենակ թողնել այս աշխարհում: Ինչքա՞ն պիտի սպասեն փողի: Ինչպե՞ս կարող են երկու հուսահատ մարդ օգնել մեկմեկու: Մեծ խնդիրների և հակասությունների հետևում սովորական մարդկային մտածումներ ու ապրումներ են, ապագայի անհավատալի երազներ:
Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ ֆիլմ (flEXiFF - Սիդնեյի Փորձարարական ֆիլմերի առաջին և վերջին ՄԿՓ, 2009), Լավագույն ռեժիսորական աշխատանք (Կրակովի ԿՓ, 2009), Լավագույն լիամետրաժ վավերագրություն (Play-doc ՄԿՓ, Տույ, Իսպանիա, 2009), Ժյուրիի հատուկ հիշատակում (Zagreb Dox, 2009), Մեծ մրցանակ, Լավագույն առաջին ֆիլմի մրցանակ (Մոսկվայի Artdocfest ԿՓ, 2009), Լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար (Սանկտ Պետերբուրգի "Դեբոշիրֆիլմ" ԿՓ, 2009) | Գրյազև, Անդրեյ Անդրեյ Գրյազև (ծն. 1982, Պերմ)
Պրոֆեսիոնալ գեղասահորդ է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից: 2004-ին ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը` հանդիսությունների ռեժիսորի մասնագիտությամբ: Սառցի վրա պարել է Իգոր Բոբրինի մանրապատումների թատրոնում: 2006-ին որպես մոնտաժող ավարտել է 1-ին ազգային հեռուստադպրոցը: Աշխատել է որպես օպերատոր, մոնտաժող է եղել Յուրի Լյուբիմովի Տագանկայի թատրոնում: 2008-ին ավարտել է Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացը (Անդրեյ Գերասիմովի և Անդրեյ Դոբրովոլսկու արվեստանոց):
Ֆիլմացանկ
Սառցադաշտային շրջան (2009), Սանյան և Ճնճղուկը (2009) |