Սամսար Ռուսաստան 2010, 9min.
Պրոդյուսեր` Օթարի Փոլադով, ռեժիսորներ` Արմինե Հարությունյան, Օթարի Փոլադով, սցենարի հեղինակ` Արմինե Հարությունյան, օպերատորներ` Անդրեյ Երյոմենկո, Իգոր Բակլենև, Աղասի Մելքոնյան, հնչյունային ձևավորող` Սերգեյ Լասկովեց, մոնտաժողներ` Սերգեյ Լասկովեց, Վալենտին Ստուկանոգ
Հինավուրց հայկական գյուղ Սամսարում, որը գտնվում է Վրաստանի սրտում, ապրում է մի մարդ: Նրա նմաններին էքսցենտրիկ են կոչում: Տարիներ շարունակ, ժամանակ, ջանքեր ու միջոցներ չխնայելով, նա բարձր սարերում եկեղեցի է կառուցել: Դա նրա մոր պատգամն էր և սեփական հոգու կանչը:
Արտադրող ընկերություն
Կ. Մարքսի փող. 1/46
Նովոռոսիյսկ, Ռուսաստան
Հեռ.`(89182562825)
Էլ.փոստ` otarium@mail.ru
| Փոլադով, Օթարի Օթարի Փոլադով
10 տարուց ավելի է, ինչ սցենարներ և հոդվածներ է գրում Մոսկվայի տպագիր և էլեկտրոնային մամուլում: Արժանացել է Մոսկվայի քաղաքապետի պատվոգրերին: Կարիերան սկսել է Ուրախների և հնարամիտների ակումբի համար սցենարներ գրելով: 80-90-ականների արխիվային փաստերի ուսումնասիրության վրա հենված "Նովոռոսիյսկի ղեկավարները" գրքի համահեղինակն է: Այժմ "Ինտերֆաքս-հարավ" գործակալության լուրերի բաժնի հատուկ ներկայացուցիչն է:
Ֆիլմացանկ
Մահախոսական (2003), Նվիրական սեր (2005), Չթոյենք (2007), Առանց անցյալի` քաղաքը կորցնում է հոգին (2009), Սամսար (2010)
Հարությունյան, Արմինե Արմինե Հարությունյան (ծն. 1974, Սամսար, Ախալքալաքի շրջան, Վրաստան)
Բնակվում է Նովոռոսիյսկում: 15 տարի Կուբանում մամուլի և հեռուստատեսության լրագրող է եղել: Արժանացել է 26 դիպլոմի, հաղթել քաղաքային, մարզային և դաշնային մակարդակներում: 2005-ին որպես լավագույն լրագրող առաջադրվել է "Փառքի սրահ" մրցանակին: Արժանացել է "Կուբանի ոսկե գրչի" և "Ռաևսկի" հասարակական մրցանակին, Կուբանի վաստակավոր լրագրողի կոչում ունի:
Ֆիլմացանկ
Մահախոսական (2003), Ճգնավորը (2005), Վարդը որոնելիս (2005), Առանց անցյալի` քաղաքը կորցնում է հոգին (2009), Սամսար (2010)
|