VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ընդդիմացողը

Թուրքիա
2010, 46min.

Պրոդ./ռեժ.` Մուրաթ Ութքու, օպերատորներ` Մուրաթ Ութքու, Էլիֆ Էրգեզեն, կոմպոզիտորներ` Օզջան Գուլ, Մեթին Քայգուսուզ, Բանդիսթա, հնչյունային ձևավորող` Ումութ Շենյոլ, մոնտաժող` Էդա Դեդե

Ֆիլմը պատկերում է 4/C կոչեցյալ օրենքի աղետաբեր ներգործությունը ծխախոտագործների վրա և 2009-ի դեկտեմբերից մինչև 2010-ի մարտը վրաններում ձգված նրանց 78-օրյա դիմադրությունը "Արդարություն և զարգացում" (AKP) կուսակցության կազմած կառավարության վնասակար վճռին: Ներկայացվում են զավակներից հեռու գտնվող քուրդ աշխատավորուհու ընդդիմությունն ու տպավորությունները կառավարության որոշման դեմ իր և ընկերների ծավալած պայքարի, մյուս ծխախոտագործների աջակցությամբ ձեռք բերված իրավունքների մասին, ովքեր կտրականապես դեմ են իրենց սոցիալական և անձնական աշխատանքային իրավունքները կորցնելուն:

Ութքու, Մուրաթ

Մուրաթ Ութքու (ծն. 1972)
Սովորել է ռազմածովային ակադեմիայում, հետագայում` ավարտել Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության/տնտեսագիտության և քաղաքականության բաժինը: Լրագրող է աշխատել այնպիսի ազգային և միջազգային հեռուստաընկերություններում, ինչպիսիք են CNN Turk--ը, Haberturk-ը TRT Turk-ը: Եղել է վերջինիս ներկայացուցիչը Երուսաղեմում: Հաճախ է մեկնել Թուրքիայի հարավ-արևելյան մասը քրդական խնդրի առնչությամբ, բազմիցս այցելել է Միջին Արևելք: "Ճգնաժամի" և "հակամարտությունների կարգավորման" փորձ ունի: Որպես հեռուստալրագրող եղել է Իրաքի (ամերիկյան ներխուժման ժամանակ), Կոսովոյի, Ադրբեջանի, Պակիստանի, Պաղեստինի և Հայաստանի նման ճգնաժամային գոտիներում:

Ֆիլմացանկ
Շախմատը Կովկասում (2008), Ընդդիմացողը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 19:00Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation