VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բեռլինյան ճագար

Գերմանիա / Լեհաստան
2009, 39min.

Պրոդյուսեր` Աննա Վիդրա, ռեժիսոր` Բարտեկ Կոնոպկա, սցենարի հեղինակներ` Բարտեկ Կոնոպկա, Պյոտր Ռոսոլովսկի, օպերատոր` Պյոտր Ռոսոլովսկի, կոմպոզիտոր` Մաչեյ Չեշլյակ, հնչյունային ձևավորող` Ֆրանչիշեկ Կոզլովսկի, մոնտաժող` Մատեուշ Ռոմաշկան

Բեռլինյան պատի շրջակայքում բնակվող վայրի ճագարների չարված պատմությունն է: 28 տարի այդ մեռյալ գոտին նրանց ապահով տունն էր` կանաչապատ և գիշատիչներից զուրկ, պահապաններն էլ հսկում էին մարդկանց միջամտությունից: Ճագարները մեկուսացած էին, բայց` երջանիկ: Երբ սրանց թիվը հազարներն անցավ, պահապանները սկսեցին վերացնել: Իսկ ճագարները, դիմակայելով, մնացին այնտեղ: Ցավոք, մի օր էլ բեռլինյան պատը փլուզվեց: Ճագարներն ստիպված էին հեռանալ հարմարավետ օթևանից: Նրանք տեղափոխվեցին Արևմտյան Բեռլին և այդ ժամանակվանից ի վեր հաստատվել են այնտեղ մի քանի համայնքներով: Դեռ հարմարվում են ազատ աշխարհում ապրելուն, ինչպես Արևելյան Եվրոպայի բնակիչները:

Մրցանակներ
Միջին մետրաժի լավագույն վավերագրական կինոնկար (Թորոնթոյի Hot Docs ԿՓ, 2009), "Մոգական ժամ" մրցանակ` միջին մետրաժի լավագույն կարճամետրաժ վավերագրության համար (Planete Doc Review ԿՓ, Վարշավա, 2009), Ժյուրիի հատուկ մրցանակ (Int. W. Puchalski Nature ԿՓ, Լոձ, 2009), "Ոսկե ծովաստղ"` հակամարտության և կարգավորման մասին պատմող լավագույն ֆիլմի համար (Հեմփթոնսի ՄԿՓ, 2009), "Արծաթե աչք"` միջին մետրաժի լավագույն վավերագրական ֆիլմի համար (Յիհլավայի վավերագրական կինոյի փառատոն IDFF, 2009), "Ոսկե ատամներ" մրցանակ (Լեհական կինոյի փառատոն, Չիկագո, 2009), "Յանչոյի Ջրհոս" մրցանակ` լավագույն վավերագրության համար (Կինոարվեստի Prowincjonalia լեհական փառատոն, 2010)

Արտադրող ընկերություն

MS Films

Կոնոպկա, Բարտեկ

Բարտեկ Կոնոպկա (ծն. 1972, Միշլենիցե, Լեհաստան)
Կրակովի Յագելոնյան համալսարանից կինոգիտության մագիստրոսի կոչում է ստացել: Լրագրություն է ուսանել և չորս տարի` հեռուստատեսության և ռադիոյի լրագրող աշխատել: 2002-ին կինոռեժիսուրա է սովորել Ք. Կեշլյովսկու WriTV-ում (Կատովիցե) և Անջեյ Վայդայի կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցում: Մի շարք վավերագրական ֆիլմեր է նկարահանել, ինչպես նաև` գովազդ և տեսահոլովակներ TVP-ի, TVN-ի, MTV-ի և VIVA-ի համար: Առաջադրվել է "Պոլիտիկա"-ի վկայական" մրցանակին` որպես լավագույն երիտասարդ տաղանդ: Լեհական կինոինստիտուտի փորձագետ է: 2010-ին նկարահանում է իր առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը:

Ֆիլմացանկ
Բալլադ այծի մասին (2004), Տեսարաններ Վարշավայի ապստամբությունից (2005), Հասուն եռյակ (2006), Քաղաքի կենտրոնի արքաները (2007), Բեռլինյան ճագար (2009), Բարձունքի վախ (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 11:30Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 16 19:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation