Բանտ համար 5. 1980-84Թուրքիա 2009, 97min.
Պրոդյուսեր` Այշե Չեթինբաշ, ռեժիսոր` Չայան Դեմիրել, օպերատոր` Քորայ Քեսիք, կոմպոզիտոր` Ահմեթ Թիրգիլ, մոնտաժող` Բուրակ Դալ
Վավերագրական ֆիլմ է Դիարբեքիրի բանտի մասին, որտեղ 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո տեղի են ունեցել պետական ահաբեկչության ամենադժնի դրսևորումները նորագույն պատմության մեջ: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են պետության կողմից հետևողականորեն կտտանքներ կիրառվել և թրքացման քաղաքականություն պարտադրվել բոլոր բանտարկյալներին, որոնց մեծ մասը քուրդ էր: Մինչ Թուրքիայի ռազմական իշխանությունները բանտը ներկայացնում են որպես "ռազմական դպրոց", բանտարկյալները խոսում են "դաժանության աննկարագրելի տարիների" մասին: Գազանությունների շղթան կտրելու միակ միջոցը եղել են ընդդիմությունն ու ինքնազոհությունը: Բանտարկյալները մարտահրավերն ընդունել են, իսկ երեք տասնամյակ անց ռեժիսոր Չայան Դեմիրելն է, իր հերթին, ընդունել կատարվածը ներկայացնելու մարտահրավերը:
Մրցանակներ
Լավագույն վավերագրական ֆիլմ (Անթալիայի "Ոսկե նարինջ" ԿՓ, 2009), Լավագույն վավերագրական ֆիլմ (Թուրք կինոքննադատների ընկերակցություն, 2009), Լավագույն վավերագրական ֆիլմ (Անկարայի ԿՓ, 2010)
Արտադրող ընկերություն
Surela FilmYapim | Դեմիրել, ՉայանՉայան Դեմիրել (ծն. 1977, Ստամբուլ)
Առաջին աշխատանքը "Ուղևորություն ժամանակի լայնությամբ` գիտնականի հետ" ֆիլմն էր: Անդրանիկ վավերագրական աշխատանքին` "38"-ին, հետևել է "Բանտ համար 5. 1980-84"-ը:
Ֆիլմացանկ
Ուղևորություն ժամանակի լայնությամբ` գիտնականի հետ (2003), 38 (2006), Բանտ համար 5. 1980-84 (2009) |