Ուղևորուհին Ռուսաստան 2008, 94min.
Պրոդ./ռեժ.` Ստանիսլավ Գովորուխին, սցենարը` Ստանիսլավ Գովորուխինի, ըստ Կոնստանտին Ստանйուկովիչի վիպակի, օպերատոր` Յուրի Կլիմենկո, կոմպոզիտոր` Ալեքսեյ Ռիբնիկով, նկարիչ` Վալենտին Գիդուլյանով, հնչյունային ձևավորող` Ալեքսանդր Պողոսյան, մոնտաժող` Վերա Կրուգլովա
Դերերում. Աննա Գորշկովա, Իրինա Պեգովա, Մարատ Բաշարով, Ալեքսեյ Կորյակով, Սերգեյ Նիկոնենկո, Ռոման Մադյանով
1882-ին ռուս երիտասարդ, գեղեցկատես ուղևորուհին իր սպասուհու հետ գծանավով տուն է վերադառնում ԱՄՆ-ից: Բոլորը, նույնիսկ նավապետը, հմայված են կնոջ գեղեցկությամբ: Նրա սիրտը նվաճելու մրցակցության պատճառով նույնիսկ մենամարտի են բռնվում: Հուզումնալի, գրավիչ սյուժետային զարգացմամբ պատմություն է, բայց ֆիլմը, ամենից առաջ, ռուս նավաստիների հպարտության, արժանապատվության և ճշմարիտ քաջության մասին է:
Մրցանակներ
"Մեծ ոսկե նավ" մրցանակ ("Պատուհան դեպի Եվրոպա" ԿՓ, Վիբորգ, 2008), Գլխավոր մրցանակ ("Մոսկովյան պրեմիերա" ԿՓ, 2008)
Արտադրող ընկերություն
Vertikal Film Studio
123103 Moscow
6 Novikova- Priboya Quay, Apt. 4
Tel.: (7495 3692861)
| Գովորուխին, Ստանիսլավ Ստանիսլավ Գովորուխին (ծն. 1936, Սվերդլով)
Կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան: ՌԴ ժողովրդական արտիստ է, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1958-ին ավարտել է Կազանի համալսարանի երկրաբանության ֆակուլտետը, եղել է Կազանի հեռուստաստուդիայի մոնտաժող և ռեժիսորի օգնական: 1966-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Յակով Սեգելի արվեստանոց): 1965-1988 թթ. եղել է Օդեսայի կինոստուդիայի բեմադրող ռեժիսոր, 1987-1988 թթ.` տնօրեն: "Օդեսյան այլընտրանք" (1987) և "Ոսկե Դյուկ" (1988) կինոփառատոների հիմնադիր տնօրենն է: 1993-ից ՌԴ Պետդումայի պատգամավոր է, իսկ 1995-ից ղեկավարում է Չեչնիայի հակամարտության պատճառները և հանգամանքները քննող հանձնաժողովը: 14 կինոսցենարի և 4 գրքի հեղինակ է:
Ֆիլմացանկ
Ուղղահայաց (1966), Հրեշտակի օրը (1968), Սպիտակ պայթյուն (1969), Ռոբինզոն Քրուզոյի կյանքը և զարմանալի արկածները (1972), Մաքսանենգություն (1975), "Հույսի" քամին (1977), Հանդիպման վայրը փոխել չի կարելի (1979, h/ս), Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները (1981, հ/ս), Նավապետ Գրանտին որոնելիս (1985, h/ս), Տասը փոքրիկ սևամորթներ (1987), Շամպայնի ցայտեր (1988), Այսպես չի կարելի ապրել (1990), Ռուսաստանը, որ մենք կորցրել ենք (1992), Մեծ քրեական հեղափոխություն (1994), Վորոշիլովյան հրաձիգը (1999), Օրհնեք կնոջը (2003), Ոչ միայն հացիվ (2005), Արտիստուհին (2007), Ուղևորուհին (2008)
|