VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Փախուստ Աբդուլի հետ

Մեծ Բրիտանիա
2009, 23min.

Պրոդյուսերներ` Աննա Հիգս, Գեյվին Համֆրիզ, ռեժիսորներ` Դեյվիդ Լալե, Ջեյմս Նյութոն, Քրիստիան Հովե, օպերատորներ` Ջեյմս Նյութոն, Դեյվիդ Լալե, կոմպոզիտոր` Քրիս Ուայթ, հնչյունային ձևավորող` Քրիստոֆեր Ուիլսոն, մոնտաժողներ` Քրիստիան Հովե, Դեյվիդ Լալե

Հեղինակները մեկնել են Կալե, որպեսզի ֆիլմ նկարահանեն փախստականների մասին, որոնք փորձում են մուտք գործել Բրիտանիա, բայց երբ հանդիպել են Աբդուլ անունով մի 16- ամյա տղայի, գործը բարդացել է:

Արտադրող ընկերություն

Quark Films

10 Denmark Street
London
WC2H 8LS
Tel.: +44 771 423 7776; +44 771 423 7776
E-mail: info@quarkfilms.com
www.quarkfilms.com

Լալե, Դեյվիդ

Դեյվիդ Լալե
Ուսանել է Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում: 2007-ին նրա նկարահանած "Սկսնակների վերջը" վավերագրական ֆիլմը մրցանակների է ներկայացվել աշխարհի տարբեր փառատոներում, այդ թվում` Էդինբուրգում, Կրակովում, Բրուքլինում, CAMERIMAGE-ում, Visions du Réel-ում, և փառատոներում, Բեյրութում, Կոսովոյում, Դինարդում, Բիլբաոյում, Սպլիտում, "Ուղերձ մարդուն" ԿՓ-ում և Սանկտ Պետերբուրգում: Դեյվիդը նաև գրող է, սցենարներ է գրել Film Four-ի և BBC Films-ի համար: Նրա առաջին` "Վերջին կանգառը` Սալինա Կրուս" վեպը, հրատարակվել է անցյալ տարի` արժանանալով քննադատների գովեստին:

Ֆիլմացանկ
Ես` անտունս (2007), Սկսնակների վերջը (2007), 3MW: Արյան գետեր (2008), 3MW: Կարոտում եմ քեզ (2008), Այնտեղ, ուր ապրում ես (2009), Փախուստ Աբդուլի հետ (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 16:00Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation