Իհարկե, Ամերիկա Վրաստան / Հոլանդիա 2009, 76min.
Պրոդյուսեր` Պիտեր Յան Սմիթ, ռեժիսորներ` Պիտեր Յան Սմիթ, Նինո Փուրցխվանիձե, սցենարի հեղինակ` Պիտեր Յան Սմիթ, օպերատոր` Նինո Փուրցխվանիձե, կոմպոզիտոր` Մեթ Դրեյ, նկարիչ` Սոփիո Տաբատաձե, հնչյունային ձևավորող` Պիտեր Յան Սմիթ, մոնտաժող` Նինո Փուրցխվանիձե
Նկարահանվել է Քեթևան Խարշիլաձեն:
2000-ին 50-ամյա Քեթևանը որոշել է թողնել հարազատ Թբիլիսին ու մեկնել Արևմուտք: Մուտքի իրավունք չստանալով` նա օդանավի տոմս է գնել դեպի Մեքսիկա և մաքսանենգների օգնությամբ, Ռիո Գրանդեի պղտոր ջրերում լողալով ու Էլ Պասոյի կոյուղին սողեսող անցնելով, ապօրինաբար մուտք է գործել ԱՄՆ: Թունելի մյուս ծայրին սահմանապահ ոստիկանությունը սպասում էր նրան: Քեթևանին ձերբակալել են: Փաստաբանը` քույր Մառլենը, տանուլ է տվել Քեթևանին ապաստան տրամադրելու գործը, և նույնիսկ ամերիկացի ամուսնուն` Ջոնին չի հաջողվել օրինականացնել կնոջ բնակությունը "ազատության երկրում": Քեթևանը փորձառու թատերական ռեժիսոր է: Նա իր պատմությունը վերածում է դրամայի և որպես մենաներկայացում` բեմադրում վրացի բարեկամների համար: Թատրոնում Քեթևանը վերագտնում է իր ազատությունը, իսկ "Ինչպես սիրեցի Էլ Պասոյի կոյուղին" ներկայացումը պատկերում է նրա ամերիկյան արկածն ու վկայում սերը հեռավոր ամուսնու հանդեպ. "Սիրո՞ւմ ես ինձ, Ջոն":
Արտադրող ընկերություն
PS Pictures | Փուրցխվանիձե, Նինո Նինո Փուրցխվանիձե (ծն. 1955, Թբիլիսի)
Ճարտարապետի կրթություն ունի: Բեմանկարիչ և զգեստների նկարիչ է աշխատել Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում, Ախմեթելու անվան թատրոնում և Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում, բայց սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և վավերագրությամբ: Անհատական ցուցահանդեսներ և թատերական ներկայացումներ է ունեցել Ռոտերդամում, Ամստերդամում և Թբիլիսիում: Պիտեր Յան Սմիթի հետ հիմնել է PS Pictures կինոընկերությունը: "Իհարկե, Ամերիկա"-ն նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն է:
Ֆիլմացանկ
Իհարկե, Ամերիկա (2009) Յան Սմիթ, ՊիտերՊիտեր Յան Սմիթ (ծն. 1953, Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա)
Անկախ կինոռեժիսոր է, նկարահանել է վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր: Նինո Փուրցխվանիձեի հետ հիմնել է PS Pictures կինոընկերությունը:
Ֆիլմացանկ
Մագնիտոգորսկ (1996), Կոլա (1999), Մեծ տանգո (2002), Հոլանդացի բարեկամը (2005), Իհարկե, Ամերիկա (2009) |