VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Համադասարանցիներ

Ռուսաստան
2010, 100min.

Պրոդյուսեր` Սերգեյ Կոզին, ռեժիսոր` Սերգեյ Սոլովյով, սցենարի հեղինակներ` Սոնյա Կարպունինա, Սերգեյ Սոլովյով, օպերատոր` Սերգեյ Մաչիլսկի, կոմպոզիտոր` Աննա Սոլովյովա, նկարիչներ` Սերգեյ Իվանով, Սերգեյ Սոլովյով, հնչյունային ձևավորող` Եվգենի Գորյանինով, մոնտաժողներ` Ռինատ Խալիլուլին, Միխայիլ Դրուժինին
Դերերում. Վենես Արիստարխ, Ալյոնա Բոնդարչուկ, Միխայիլ Եֆրեմով, Սոնյա Կարպունինա, Կոնստանտին Կրյուկով, Անդրեյ Ռուդենսկի

Երեք տարի է անցել, ինչ աղջիկն ու նրա երկու ընկերները` Ֆյոդորն ու Ստեպանը, որ ավելին չեն, քան "համադասարանցիներ", ավարտել են դպրոցը: Դեռ վերջերս նրանք դպրոցականներ էին և փաստորեն դեռ այդպես էլ կան. Ֆյոդորն ու աղջիկը համարվում էին դպրոցի ամենագեղեցիկ զույգը: Ընկերները, ծնողները, բոլորն այդպես են հիշում նրանց: Դպրոցն ավարտելուց հետո ամեն ինչ դեռ իներցիայով շարունակվում է, իսկ զգացմունքներն արդեն նույնը չեն, հասունացել են, փոխվել կամ անհետացել: Արիություն ու բավականաչափ հասունություն են պետք դրաման հասկանալու, կեղծիքին վերջ տալու և ամենքին ճշմարտությունն ասելու համար: Բայց դա հեշտ չէ, որովհետև բոլորն արդեն սովոր են, որ նրանք ընդմիշտ "գեղեցիկ զույգ" են մնալու: Դպրոցական դրաման վերածվում է լուրջ ողբերգության: Ահավորն այն է, որ կա նաև զվարթ Բալդի Ստեպանը, որը բոլոր դպրոցական տարիներին սիրահարված է եղել աղջկան:

Արտադրող ընկերություններ

Liliya Films
NISCOM

Սոլովյով, Սերգեյ

Սերգեյ Սոլովյով (ծն. 1944, Կեմ, Կարելական ԻԽՍՀ, ԽՍՀՄ)
1968-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Մ. Ռոմմի արվեստանոց): 1967-1987 թթ. եղել է "Մոսֆիլմ" կինոստուդիայի ռեժիսոր, 1987-ից "Կրուգ" միավորման ղեկավարն է, հետագայում` այդ ստուդիայի վարչության նախագահը: 90-ականների սկզբին բեմադրել է "Քեռի Վանյան" (Փոքր թատրոն) և "Ճայը" (Տագանկայի թատրոն): Դասավանդում է Մոսկվայի կինոինստիտուտում, պրոֆեսոր է: Հրապարակվում է մամուլում, ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ է և վարող: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը միջազգային ու հայրենական կինոփառատոների մրցանակակիր է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
Ֆիլմացանկ
Նայեք դեմքին (1963), Անգործությունից դրդված (1970), Եգոր Բուլըչովը և ուրիշները (1971), Կայարանապետը (1972), Հարյուր օր մանկությունից հետո (1975), Սպիտակ գիշերվա մեղեդիները (1976), Փրկարարը (1980), Ուղղակի ժառանգորդուհին (1982), Ընտրյալները (1983), Ուրիշի Սպիտակը և Չալպտուրիկը (1986), Ասսա (1987), Սև վարդը թախծի նշան է, կարմիր վարդը` սիրո նշան (1989), Տուն աստղալից երկնքի տակ (1991), Երեք քույր (1994), Քնքուշ տարիք (2000), Սիրո մասին (2003), Աննա Կարենինա (2009), 2-Ասսա-2 (2009), Համադասարանցիներ (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 19:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council margaret_mid The European Cultural Foundation