Կամրջի մարդիկ Գերմանիա / Թուրքիա / Հոլանդիա 2009, 87min.
Պրոդյուսերներ` Ասլի Օզգե, Ֆաբիան Մասսահ, ռեժ./սց.` Ասլի Օզգե, օպերատոր` Էմրե Էրքմեն, հնչյունային ձևավորող` Ֆլորիան Բեք, մոնտաժողներ` Վեսելա Մարչևսկի, Այլին Զոյ Թինել, Քրիստոֆ Շերթենլայբ
Նկարահանվել են Ֆիքրեթ Փորթաքալը, Մուրաթ Տոքգոսը, Ումութ Իլքերը, Ջեմիլե Իլքերը:
Փոքր-ինչ դոնժուան 17-ամյա Ֆիքրեթը` ձևավոր սանրվածքով ու մի ականջօղով, երթևեկության թոհուբոհում ապօրինի վարդեր է վաճառում Բոսֆորի կամրջին, որն Ասիան կապում է Եվրոպայի հետ: Նա ձգտում է մշտական աշխատանք գտնել Ստամբուլի կենտրոնում: 28-ամյա Ումութը տաքսիստ է, որն ամեն օր անցնում է Բոսֆորի կամրջով: Նա էլ ավելի լավ բնակարան է փնտրում` կնոջը գոհացնելու համար, որի ցանկությունները նրա հնարավորություններից վեր են: 24-ամյա ճանապարհային ոստիկան Մուրադը, որն աշխատում է Բոսֆորի կամրջին, իրեն միայնակ է զգում շարվեշարան մեքենաների մեջ: Ամեն երեկո տանը ինտերնետ է մտնում` ժամադրության ակնկալիքով: Մեկմեկուց անտեղյակ Ֆիքրեթը, Ումութը և Մուրադը ամեն օր թեժ ժամին հանդիպում են միլիոնավոր այլ ստամբուլցիների հետ, բոլորն էլ ջանալով ինչ-որ կերպ իրենց ձգտումներն իրագործել մեծ քաղաքում:
Մրցանակներ
"Ոսկե վարդակակաչ"` լավագույն ֆիլմի համար (Ստամբուլի ՄԿՓ, 2009), Լավագույն կինոնկար (Ադանայի ԿՓ)
Արտադրող ընկերություններ
Endorphine Production
Yeni Sinemacilar
Kaliber Film
3 Sat
Bayerischer Rundfunk (BR)
Zweites Deutsches Fernsehen (ZDF)
| Օզգե, Ասլի Ասլի Օզգե (ծն. 1975, Ստամբուլ)
1999-ին ավարտել է Մարմարայի համալսարանի գեղարվեստի բաժնի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետը, ապա` իսկույն ևեթ նկարահանել"Մեծատառ C" կարճամետրաժ ֆիլմը, որը տարբեր փառատոներում մի շարք մրցանակներ է ստացել: 2003-ին ասպարեզ է եկել նրա "Մի քիչ ապրիլ" խաղարկային կինոնկարը: Հաջորդ նախագիծը` "Հեսպերոսի աշակերտները" վավերագրական աշխատանքը, 2005-ին ներկայացվել է Անթալիայի ԿՓ-ի մրցույթային ծրագրում: 2009-ին Օզգեն ավարտել է իր առաջին խաղարկային կինոնկարը` "Կամրջի մարդիկ": Այժմ նա աշխատում է իր "Շնչահեղձուկ" խաղարկային ֆիլմի վրա, որի սցենարն արժանացել է Սալոնիկի ԿՓ-ի Բալկանյան հիմնադրամի մրցանակին:
Ֆիլմացանկ
Մեծատառ C (1999), Մի քիչ ապրիլ (2003), Հեսպերոսի աշակերտները (2005), Կամրջի մարդիկ (2009)
|