Մայրիկ Ֆրանսիա 1991, 157min.
Պրոդյուսեր` Թարաք Բեն Ամմար, ռեժ./սց.` Անրի Վեռնոյ, օպերատոր` Էդմոն Ռիշար, կոմպոզիտոր` Ժան-Կլոդ Պըտի, նկարիչ` Պիեռ Գյուֆրուա, հնչյունային ձևավորող` Լորան Լաֆրան, մոնտաժող` Անրի Լանոե
Դերերում. Կլաուդիա Կարդինալե, Օմար Շարիֆ, Իզաբել Սադոյան, Նատալի Ռուսել, Ժակի Ներսեսյան, Ռիշար Բերի
Կիսով չափ ինքնակենսագրական ֆիլմ է 1915-ի Հայոց ցեղասպանությունից Ֆրանսիայում ապաստան գտած հայ ընտանիքի գոյապայքարի մասին:
Մրցանակներ
Ֆրանսիայի ազգային կինոակադեմիայի մրցանակ, 1991
Արտադրող ընկերություններ
Carthago Films S.a.r.l.
Quinta Communications
TF1 Films Production
| Վեռնոյ, Անրի Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան) (1920, Ռոդոստո, Թուրքիա - 2002, Բանյոլե, Ֆրանսիա)
Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյը 1924-ից հաստատվել է Ֆրանսիայում: Չորս տարեկան էր, երբ մերձավորների հետ հասավ Մարսել` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս-ան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո անցել է լրագրողական գործունեության` 1944-46 թթ. "Հորիզոն" հանդեսի գլխավոր խմբագիրը լինելով: 1945-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայոց դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել "Մարսելյեզ" թերթում: 1947-ից անցել է կինոյի ոլորտ: Մի շարք կարճամետրաժներ է նկարահանել հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951-ին ասպարեզ է հանել իր առաջին` "Մեռածների սեղան" լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել Վեռնոյի հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է ստեղծել: 1980-ին այցելել է Հայաստան: 1996-ին պատվավոր "Սեզարի" է արժանացել: Կյանքի վերջին տարիներին "Մայրիկ" և "Պարադի փողոց, թիվ 588" լիամետրաժ ֆիլմերը նվիրել է իր մանկության և պատանեկության տարիներին:
Ֆիլմացանկ
Վայրէջք արևի վրա (1947), Կուբան Մոնմարտրում (1948), Փարիզի ռիթմերը (1948), Շատախոս ատենակալը (1948), Զուավին հետամուտ (1949), Ո՞ւմ երեխան է (1949), Երկու գնացքի միջև (1949), Տոնավաճառը երգերում (1949), Նոր թշվառները (1949), 33-րդ սենյակը (1949), Մի օր Ժակ Հելյանի և նրա նվագախմբի հետ (1949), Զզվելի ծխամորճ (1950), Ավազակ է պահանջվում (1950), Թյուրիմացություն (1950), Երգերն են թևածում (1950), Միջնորդ լինելու արվեստը (1950), Տեր-Բլանշի լեգենդը (1950), Մեռածների սեղանը (1951), Ֆուլ հաուս ("Ես հոգյակ եմ" նովելը, 1952), Արգելված պտուղը (1952), Վալորգցի հացագործը (1953), Կառնավալ (1953), Հասարակության թիվ մեկ թշնամին (1953), Արմանք-զարմանք (1954), Լիսաբոնյան սիրեցյալներ (1955), Աննշան մարդիկ (1956), Փարիզ, "Պալաս" հյուրանոց (1956), Թևքը և գեղեցկուհին (1957) Մաքսիմ (1958), Առաջնորդը (1959), Կովը և գերին (1959), Մի գիշերվա գործ (1960), Ֆրանսուհին և սերը ("Անհավատարմություն", նովելը, 1960), Նախագահը (1961), Առյուծներին բաց են թողել (1961), Կապիկը ձմռանը (1962), Ներքնահարկի մեղեդին (1963), 100 հազար դոլար արևի տակ (1964), Շաբաթավերջն օվկիանոսի ափին (1964), 25-րդ ժամը (1967), Սան Սեբաստիանի ճակատամարտը (1968), Սիցիլիացիների կլանը (1969), Կողոպուտ (1971), Օձը (1973), Սարսափ քաղաքում (1975), Իմ թշնամու դին (1976), Իկարոսի նման (1979), Հազար միլիարդ դոլար (1982), Արկածախնդիրները (1984), Մայրիկ (1991), Պարադի փողոց, 588 (1992)
|