VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մաեստրո

Հայաստան
2010, 103min.

Պրոդ./ռեժ./ նկ.` Վիգեն Չալդրանյան, սցենարի հեղինակներ` Վիգեն Չալդրանյան, Գուրգեն Խանջյան, օպերատոր` Սուրեն Թադևոսյան, կոմպոզիտոր` Վաչե Շարաֆյան, հնչյունային ձևավորողներ` Աննա Դրոժենկո, Հմայակ Ռոստոմյան, մոնտաժող` Տիգրան Բաղինյան
Դերերում. Միքայել Պողոսյան, Կարեն Ջանիբեկյան, Էկա Հորստկա, Էդուարդ Թոփչյան

Մաեստրո Արմեն Տիգրանյանը բնիկ երևանցի է: Նա և քաղաքը մի ամբողջություն են: Սակայն քաղաքը, որ ձևավորել է նրան` իբրև անհատի և մտավորականի, այսօր հակադրվում է մաեստրոյին, ավերում նրա հոգևոր արժեքները, խախտում նրա ներքին ներդաշնակությունը: Նրանք միմյանց չեն հասկանում: Մաեստրոն աստիճանաբար ներփակվում է իր մեջ:
"MAESTRO"-ն Վիգեն Չալդրանյանի "Տէր ողորմեա" ֆիլմի հոգեբանական շարունակությունն է: Այս երկու ֆիլմերը կարելի է միավորել որպես յուրօրինակ դիլոգիա, որտեղ անհատի և հասարակության առճակատման խնդիրն է արծարծվում:
"MAESTRO"-ն անկեղծ ու շիտակ զրույց է հանդիսատեսի հետ:
Այս հոգեբանական դրաման հարկ է ընկալել որպես փիլիսոփայական առակ արդի հասարակության մասին:

Արտադրող ընկերություններ

Chaldranian Production

էլ.փոստ` sahakanoush@hotmail.com

ՀՀ մշակույթի նախարարության Ազգային կինոկենտրոն
Պուշկին փ. 38
0010 Երևան, Հայաստան
Հեռ.: +37410 500230
Էլ.փոստ` kinokentron@yahoo.com
www.ncca.am

Չալդրանյան, Վիգեն

Վիգեն Չալդրանյան (ծն. 1955, Երևան)
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան: 1975-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ավարտելով դերասանական բաժինը` տեղափոխվել է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժին: Ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ և 1978-ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը` "Ոսկին ծիծաղում է", Ջեք Լոնդոնի պատմվածքի մոտիվներով: 19 կինոնկարի հեղինակ է: 2001-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է "Մովսես Խորենացի" մեդալով: 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության "Անահիտ" մրցանակ` հայ կինոյում ներդրած ավանդի համար: 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: 2008-ին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս և պարգևատրվել Գիտության և արվեստի արևմտաեվրոպական ակադեմիայի "Պրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե աստղով" (Նիդեռլանդներ): 2009-ին Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է "Լյուդվիգ Երկրորդ Բավարացու Ոսկե խաչ" մեդալին (Գերմանիա): 2010-ին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում (արտասահմանյան անդամ) և կինոարվեստում ունեցած վաստակի համար պարգևատրել նույն ակադեմիայի "Թագ և Արծիվ" պատվո մեդալով: 2010-ին Հայաստանի "Ֆրիտյոֆ Նանսեն" հիմնադրամի կողմից պարգևատրվել է "Ֆրիտյոֆ Նանսեն" ոսկե մեդալով: Միջազգային կինոփառատոներում արժանացել է մրցանակների և դիպլոմների:

Ֆիլմացանկ
Ապրիլ (1985), Ձայն բարբառոյ… (1991), Երթամ պիտի հեռանամ… (1993), Հայեր (1994), …Ես դարձա ի տուն (1993), Մեռոն (1996), Տէր ողորմեա (1997), Լռության սիմֆոնիա (2001), Քրմուհին (2007), Հյուրախաղեր Ճապոնիայում (2009), Մաեստրո (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 19:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 15 11:30Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema Printinfo The European Cultural Foundation