VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ընձառյուծը

Իտալիա
1963, 185min.

Պրոդյուսեր` Գոֆֆրեդո Լոմբարդո, ռեժիսոր` Լուկինո Վիսկոնտի, սցենարը` Սուզո Չեկկի Դ’Ամիկոյի, Էնրիկո Մեդիոլիի, Պասկուալե Ֆեստա Կամպանիլեի, Մասսիմո Ֆրանչոզայի, Լուկինո Վիսկոնտիի, ըստ Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի վեպի, օպերատոր` Ջուզեպպե Ռոտուննո, կոմպոզիտոր` Նինո Ռոտա, նկարիչ` Մարիո Գարբուլյա, հնչյունային ձևավորող` Մարիո Մեսսինա, մոնտաժող` Մարիո Սերանդրեի
Դերերում. Բերթ Լանքասթեր, Կլաուդիա Կարդինալե, Ալեն Դելոն, Պաոլո Ստոպպա, Ռինա Մորելլի, Մարիո Ջիրոտտի, Ջուլիանո Ջեմմա, Բրուք Ֆուլեր, Ռոմոլո Վալլի

Երբ Ջուզեպպե Գարիբալդին Սիցիլիայում ափ է իջնում, դոն Ֆաբրիցիոյի` իշխան Սալինայի ընտանիքը հաստատվում է Դոննաֆուգատայի իր գյուղական դաստակերտում: Ուղևորության ժամանակ Տանկրեդին` իշխանի սիրելի եղբորորդին, ուղեկցում է իր զարմուհի Կոնչետտային, բայց` պարզապես ուղեկցելու համար: Աղջիկը Դոննաֆուգատայի քահանա և ամբողջ ընտանիքի խոստովանահայր Պերրոնեին խնդրում է հորից տեղեկանալ, թե կարո՞ղ է ամուսնանալ Տանկրեդիի հետ: Բայց իշխանը համաձայնություն չի տալիս: Ավելին, Տանկրեդին սիրահարված է Դոննաֆուգատայի գյուղապետի դստերը` Անջելիկային: Իշխանն ակամայից հաշտվում է հանգամանքների հետ և ընտրությունների ժամանակ քվեարկում Իտալիայի միավորման օգտին ու Բուրբոնների դեմ: Տանկրեդին մեկնում է իր զորագունդ և հորեղբորը նամակ գրում, որպեսզի խնդրի Անջելիկա Սեդարայի ձեռքը: Իշխանը հանդիպում է Կալոջերո Սեդարային` աղջկա հորը, որը մեծահարուստ բուրժուա է, Ֆաբրիցիո Սալինայի չափ ունևոր: Շատ չանցած` Տանկրեդին վերադառնում է և մի քանի օր անցկացնում իր սիրելիի կողքին, որի հետ շուտով ամուսնանալու է: Իշխանին տեղ են առաջարկում նորաստեղծ կառավարության սենատում, բայց նա մերժում է` պատճառաբանելով, թե պատկանում է տարաբախտ սերնդի, որը մնացել է հին ու նոր դարաշրջանների միջև, ուստի չի կարող իրեն հանգիստ զգալ այնտեղ: Իշխանը Սիցիլիայի ամբողջ ազնվականության համար պարահանդես է կազմակերպում Անջելիկայի` բարձր հասարակություն մուտք գործելու առթիվ: Եվ Անջելիկան, և Ֆաբրիցիա Սալինան հիացնում են բոլոր հյուրերին: Պարահանդեսից հետո իշխանն իրեն օտար է զգում, իսկ երբ ապագա ազգականուհուն ի տես` հին կրքերն արթնանում են, նա անսպասելիորեն թողնում է նշանված զույգին: Իր պալատի շրջակայքում դեգերելիս դոն Ֆաբրիցիոն լսում է, որ Վիկտոր Էմանուելի բանակի չորս դասալիք փորձել են միանալ Գարիբալդիին և պետք է մահապատժի ենթարկվեն: Պարահանդեսի վերջում նա գնում է տեսնելու… Չորս կրակոց է խզում լռությունը: Ապա ամեն ինչ ավարտվում է: Մեռնող ազնվականությունը ականատես է ազատության իդեալների կործանմանը:

Մրցանակներ
"Ոսկե արմավենու ճյուղ" (Կաննի ՄԿՓ, 1963), "Դոնատելլոյի "Դավիթ" մրցանակ` լավագույն կինոնկարի համար (Իտալիա, 1963), "Արծաթե ժապավեն"` լավագույն օպերատորական աշխատանքի, նկարչական ձևավորման, զգեստների, համար (Իտալիայի կինոլրագրողների ազգային միավորում, 1964), "Սուրբ Խորդի" մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (Իսպանիա, 1964), "Սուրբ Խորդի" հատուկ մրցանակ (Իսպանիա, 1991)

Արտադրող ընկերություններ

Titanus (Rome)
Société Nouvelle Pathé Cinéma (as S.N. Pathé Cinéma)
Société Générale de Cinématographie (S.G.C.) (Paris)

Կարդինալե, Կլաուդիա

Կլաուդիա Կարդինալե (Կլոդ Ժոզեֆին Ռոզ Կարդինալե, ծն. 1938, Թունիս)
Կլաուդիայի ծնողները սիցիլիական ծագում ունեին, բայց նա բավական ուշ սովորեց իտալերեն, և ֆրանսերենն էր նրա առաջին լեզուն: Նախքան 1957-ին Թունիսի գեղեցկության մրցույթում հաղթելը Կարդինալեն մտադիր էր ուսուցչուհի դառնալ: Մրցույթի առաջին մրցանակը ուղևորությունն էր Վենետիկ, որտեղ իտալական կինոարտադրությունը նկատեց նրան, և Vides films կինոընկերությունը յոթնամյա պայմանագիր կնքեց: Կարդինալեի կինոդեբյուտը "Գոհա"-ում էր` 1958-ին, իսկ նույն տարի նկարահանված "Չարագործներն անհայտ են" ֆիլմը միջազգային հաջողության արժանացավ: Այդ վաղ տարիներին նրա կարիերան տնօրինում էր պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդին, որը 1966-ին դարձավ Կլաուդիայի ամուսինը: Սկզբնական շրջանի ֆիլմերում նրան կրկնօրինակում էին բնածին խուլ ձայնի և իտալերենին չտիրապետելու պատճառով: 1960-ականներին Կարդինալեն նկարահանվեց մի շարք հոյակապ իտալական ֆիլմերում, որոնց թվում են Լուկինո Վիսկոնտիի "Ընձառյուծը" (1963), Ֆեդերիկո Ֆելլինիի "8½"-ը, Սերջո Լեոնեի "Մի անգամ Վայրի Արևմուտքում" վեսթերնը: 1963-ին Կարդինալեն "Արծաթե ժապավենի" արժանացավ "Բուբեի հարսնացուն" ֆիլմում Մարիայի դերակատարման համար: Այս հաջողությունից հետո նա հրավիրվեց Բլեյք Էդուարդսի "Վարդագույն հովազը" հոլիվուդյան կատակերգության մեջ խաղալու: Կարդինալեն նկարահանվեց որոշ այլ հոլիվուդյան ժապավեններում, ներառյալ "Կրկեսի աշխարհ", "Կապված աչքերով", "Պրոֆեսիոնալները" և "Գրողի ծոցը գնան հերոսները" ֆիլմերը, բայց միշտ իրեն համարել է ավելի շատ եվրոպական կինոյի աստղ: Կարդինալեի դերը "Պրոֆեսիոնալները" ֆիլմում (1966), որտեղ Կլաուդիան Բերթ Լանքասթերի, Լի Մարվինի, Ջեք Փալանսի և Ռոբերտ Ռայանի խաղընկերուհին է, թերևս լավագույնն է նրա հոլիվուդյան ֆիլմերից: Կարդինալեի մյուս ակնառու դերակատարումներից է Սանդրան Լուկինո Վիսկոնտիի "Մեծ արջի միգապատ աստղերը" դրամայում (1965), որտեղ նրա հերոսուհին Հոլոքոսթի զոհ է: 60-ականներից ի վեր Կարդինալեն բազմազան դերեր է խաղացել եվրոպական կինոյում, որոնք հատկապես աչքի են ընկել "Ֆիցկարալդո" (1982), "Մայրիկ" (1991) "Իսկ այժմ… տիկնայք և պարոնայք…" (2002) ֆիլմերում: 1999-ից նա UNESCO-ի բարի կամքի դեսպանն է` ի պաշտպանություն կանանց իրավունքների, իսկ 2005-ին լույս է ընծայել "Ես` Կլաուդիան, դու` Կլաուդիան" ինքնակենսագրական գիրքը:

Ֆիլմացանկ
Գոհա (1958), Չարագործները, ինչպես միշտ, անհայտ են (1958), Երեք օտարական Հռոմում (1958), Դատավորը (1959), Հարավային քամի (1959), Առաջին գիշերը (1959), Ոսկե շղթաներ (1959), Անիծված խառնաշփոթ (1959), Վերուվար (1959), Գեղեցիկ Անտոնիոն (1960), Աուստերլից (1960), Անհայտ չարագործների հանդուգն հարձակումը (1960), Ռոկկոն և նրա եղբայրները (1960), Գահաժառանգները (1960), Ճամպրուկով աղջիկը (1961), "Լա Վիաչչա" (1961), Առյուծներին բաց են թողել (1961), Օգյուստ (1961), Կարտուշ (1962), Զառամություն (1962), 8½ (1963), Ընձառյուծը (1963), Վարդագույն հովազը (1963), Բուբեի հարսնացուն (1963), Անտարբերները (1964), Կրկեսի աշխարհ (1964), Հոյակապ եղջյուրակիրը (1964), Մեծ արջի միգապատ աստղերը (1965), Կապված աչքերով (1965), Կախարդուհիները (1966), Կորած ջոկատը (1966), Պրոֆեսիոնալները (1966), Վարդ բոլորի համար (1967), Մի ալեկոծիր (1967), Աստղային սիրուհին (1968), Բվի օրը (Բուն հայտնվում է ցերեկը, 1968), Գրողի ծոցը գնան հերոսները (1968), Մի անգամ Վայրի Արևմուտքում (1968), Տիրոջ տարին (1969), Կողոպուտ քո մերձավորից (1969), Իհարկե, անպայման, ավելին… երևի (1969), Կարմիր վրանը (1969), Ժերարի արկածները (1970), Ընդունելություն (1971), Գեղեցիկ, ազնիվ տարագիրն Ավստրալիայում ուզում է ամուսնանալ անբասիր հայրենակցուհու հետ (1971), Պոպսի Պոպ (1971), Նավթարդյունահանող կանայք (1971), Ձախորդություն (1972), Մոլեգնության օրեր (1972), Կտրիճները (1974), Ընտանեկան դիմանկար ինտերյերում (1974), Հաճույքը վրա է հասնում կեսգիշերին (1975), Լիբերա, սեր իմ (1975), Թող սկսվի արկածը (1975), Ամոթի համընդհանուր զգացում (1976), Ցտեսություն և ամեն (1977), Կորլեոնե (1977), Հիսուս Նազովրեցին (1977), Երկաթե պրեֆեկտը (1977), Զենք (1978), Անխուսափելի զոհը (1978), Կապույտ թավիշ հագած աղջնակը (1978), Փախուստ դեպի Աթենք (1978), Փրկվեք` ով ուզում է (1980) Սալամանդրը (1981), Կաշի (1981), Ֆիցկարալդո (1982), Ընծան (1982), Պոռնկապահը 1983), Իշխանուհի Դեյզի (1983, հ/ֆ), Կլարետտա (1984), Հենրի IV (1984), Հրաշագործուհին (1985), Անցած ամառ (1985), Պատմություն (1986, հ/ֆ), Շան քիթ (1986, հ/ֆ), Սիրահարված տղամարդ (1987), Էլեկտրիկ կապույտ (1988), Ֆրանսիական հեղափոխություն ("Լուսավորության տարիները" նովելը, 1989), 54-ի ձմեռ. հայր Պիեռը (1989), Երեք արքաների Ճակատամարտը (1990), Ցավի արտահայտություն (1991), Մայրիկ (1991), Պարադի փողոց, 588 (1992), Մայրիկ, (1993, հ/ս), Բռնկում. լուսանկարիչը ("Աիդայի երկրորդ դեմքը" մասը, հ/ս, 1993), Վարդագույն հովազի որդին (1993), Կանայք միայն դրա մասին են մտածում (1994), 10.07. Զևսի գործը (1996, հ/ս), Նոստրոմո (1996, հ/ս ), Կանանց ոտքերի տակ (1997), Հրե անապատ (1997, հ/ս), Հարուստ, գեղեցիկ և այլն (1998), Միա, իմ կյանքի սեր (1998, հ/ս), Մեկ սուրճ… Հաշիվը (1999), Նրանց կոչում էին… ավազակներ (1999), Էլիզաբեթ, նրանք բոլորը մեր երեխաներն են (2000, հ/ֆ), Իսկ հիմա… տիկնայք և պարոնայք… (2002), Կեսօրվա դևը (2005), Փեսացու գտիր` բոլոր ծախսերը փակելով (2007), Կողոպուտ իտալական ձևով (2008, հ/ս), Թելը (2009), Ծովահայաց պատշգամբ (2010), Իտալացի դառնալ սինյորա Էնրիկայի հետ (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 12 17:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 15 21:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club Moscow Cinema The European Cultural Foundation