Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը Հայաստան 2010, 51min.
Պրոդյուսեր` Հայկ Հարությունյան, ռեժիսոր` Մովսես Գասպարյան, սցենարի հեղինակ` Լիլիթ Պետրոսյան, օպերատորներ` Հակոբ Կարանֆիլյան, Վարդան Աբելյան, կոմպոզիտոր` Էդգար Հովհաննիսյան, հնչյունային ձևավորողներ` Աննա Վարդանյան, Անահիտ Ղազարյան, մոնտաժողներ` Արման Վարդանյան, Մովսես Գասպարյան
Թեև Ջավախքի պատմամշակութային ժառանգութունը մեր օրերն է հասել, այսօր անհետանում է: Հայերեն արձանագրություները, խաչքարերն ու խոյակները կոտրվում և ոչնչացվում են, իսկ բնիկները հեռանում են` իրենց հետ տանելով և մոռացության մատնելով ժառանգաբար փոխանցվող բանավոր պատմությունները: Այս ամենը ներկայացվում է Գիմբրդայի, Խորենյայի, Գանձայի, Հեշտյայի, Սուխլիսի, Ծուղրուտի բնակիչների միջոցով:
| Գասպարյան, Մովսես Մովսես Գասպարյան
1992-1998 թթ. ուսանել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում: 1989-ից աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում (Ազգային, "Ար", "Երկիր Մեդիա", "Միր", "Հայրենիք"): Դասավանդել է Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Ֆիլմացանկ
Շղթայված հոգիներ (1999), Imagine (2000), Խորեն Աբրահամյան (2002), Համեցեք Ղարաբաղ (2006), Երևանի տուրիզմի ինստիտուտ (2007), Հույս, Հավատ, Սեր (2008), Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան (2008), Ջավախք. ինչի մասին է լռում պատմությունը (2010)
|