VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հուլիսին

Գերմանիա
2000, 100min.

Պրոդյուսերներ` Ստեֆան Շուբերտ, Ռալֆ Շվինգել, ռեժ./սց.` Ֆաթիհ Աքին, օպերատոր` Պիեռ Էմ, կոմպոզիտոր` Ուլրիհ Կոդջո Վոնդթ, հնչյունային ձևավորող` Քայ Լյուդե, մոնտաժող` Էնդրյու Բըրդ
Դերերում. Մորից Բլայբթրոյ, Մեհմեթ Քուրթուլուս, Քրիստիանե Պաուլ

Աշակերտները ծաղրանքով են նրան վերաբերվում, բարմենները` անտեսում բոլոր այն տխուր ժամանցարաններում, ուր նա հաճախում է, և նույնիսկ թմրադեղերից մշտապես շշմած հարևանն ավելի լավ կյանքով է ապրում: Ինչպե՞ս հաշիվներդ մաքրես: Ֆիզիկայի երիտասարդ ուսուցիչ Դանիելը երջանկությունը չէր տեսնի, եթե նույնիսկ աչքը մտներ: Բայց ուսուցչի նրա գորշ գոյությունը վերափոխվելու շեմին է. Դանիելը մինչև ականջների ծայրը սիրահարվում է Մելեք անունով մի գեղեցկուհու և ակամայից որոշում աղջկա հետևից գնալ Ստամբուլ: Համբուրգից Ստամբուլ ձգվող այդ երկար ուղևորությունը նա ձեռնարկում է խենթ ընկերոջ` Յուլիի հետ, որն զբաղվում է արդուզարդի վաճառքով և միշտ ծածուկ պաշտել է Դանիելին: Հարավարևելյան Եվրոպայով անցնող այս բուռն ոդիսականի ընթացքում Դանիելն իր մեջ նոր ինքնություն կպարզի: Նրան ծեծում են, գայթակղում, կողոպտում, առաջին անգամ թմրադեղ է օգտագործում, թուրք սահմանապահներն են պլոկում, բայց Դանիելը սովորում է կռվել իր երջանկության համար: Այս տևական ուղևորությունից հետո նա հասկանում է` ֆիզիկայի օրենքները միշտ չէ, որ գործում են իրական կյանքում:

Մրցանակներ
Գերմանիայի կինոմրցանակ` ակնառու դերասանական նվաճման համար (2001), Հանդիսատեսի մրցանակ (Թրոմսյոյի ՄԿՓ, 2001)

Արտադրող ընկերություն

Wüste Filmproduktion
Schulterblatt 58
D-20357 Hamburg
Tel.: (040-431 70 60)
Fax: (040-430 00 12)
Email: wueste@wuestefilm.de

Աքին, Ֆաթիհ

Ֆաթիհ Աքին (ծն. 1973, Համբուրգ, Գերմանիա)
Ազգությամբ թուրք է: 2000-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը: 1993-2004 թթ. աշխատել է Համբուրգի Wüste կինոընկերության հետ: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: 2005-ին դասախոսել է Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:

Ֆիլմացանկ
Սենսին, դու միակն ես (1995), Մոլախոտ (1996), Կարճ ու անցավ (1997), Հուլիսին (2000), Ես մտածում եմ Գերմանիայի մասին. մենք մոռացանք վերադառնալ (2000), Սոլինո (2002), Գլխով` պատին (2004), Եվրոպական պատկերներ ("Հին չար երգեր" նովելը, 2004), Կամրջի մյուս կողմում. Ստամբուլի ձայնը (2005), Դրախտի փեշին (2007), Նյու Յորք, ես սիրում եմ քեզ (նովել, 2008), Գերմանիա 09. 13 կարճ ֆիլմ ազգի վիճակի մասին ("Մուրաթ Քուրնազը լինելով" նովելը, 2008), Հոգու խոհանոց (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 13:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA European Union The European Cultural Foundation