Ես շնչում եմՄեծ Բրիտանիա 2009, 7min.
Պրոդյուսեր` Ջեյմս Բոլթոն, ռեժ./սց` Մարտինա Ամատի, օպերատոր` Ուրշուլա Պոնտիկոս, կոմպոզիտոր` Ջեյմի Ռոդեն, նկարիչ` Ուիլ Ֆիլդ, հնչյունային ձևավորող` Ջեյմի Ռոդեն, խմբագիր` Բենեդետտո Լանֆրանկո
Դերակատար` Քլեր Հարիս
Սուզակներով ու լողորդներով շրջապատված աղջնակն իրեն նվաստացած է զգում ջուրը ցատկելու վախից: Նա խույս է տալիս իրականությունից` մտովի ճամփորդելու համար շունչը պահելով: Բայց երբ աղջնակը տեսնում է երկու անսպասելի էակների, որոնք գեղեցիկ ու անկաշկանդ լողում են ջրի տակ, չի՞ կարող սուզվել նրանց կախարդական աշխարհը:
Արտադրող ընկերություն
Cowboy Films
40 Langham Street
London
W1W 7AS
Tel.: +44 (0)207 580 2982; +44 (0)207 580 2982
E-mail: charles@cowboyfilms.co.uk
www.cowboyfilms.co.uk | Ամատի, Մարտինա Մարտինա Ամատի (ծն. 1969, Միլան)
Ծնվել է Միլանում, որտեղ բեմանկարչություն է ուսանել Բրերայի գեղարվեստի ակադեմիայում: Նրան իսկույն աշխատանքի են ընդունել MTV-ի եվրոպական թիմում, որն էլ ստեղծեց իտալական MTV-ին: Այնուհետև Ամատին նկարահանել է վավերագրական հեռուստաֆիլմեր, որոնք հաջողության են հասել միջազգային կինոփառատոներում: 2008-ին դիմել է դրամային` նկարահանելով "Ծովում" 14 րոպեանոց կարճամետրաժը, որը ցուցադրվել է Սանդենս ԿՓ-ի մրցույթում և մի շարք մրցանակներ շահել, այդ թվում` UNICEF-ի մրցանակը Բիլբաոյում և Բրիտանական կինոակադեմիայի վարպետության վկայականը Ասպենում: "Ես շնչում եմ" ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Լոնդոնի ԿՓ-ում, առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին:
Ֆիլմացանկ
Բարձրություն (2005), Հեղուկ մարդը (2007), Ժապավեն մարդը (2007), Ծովում (2008), Ես
շնչում Եմ (2009) |