Ինչպես ենք ապրում ԱՄՆ 2010, 14min.
Պրոդ./ռեժ./մոնտ.` Կառլո Ղարաբեկյան, օպեր./հնչ. Գլեն Շիմադա, կոմպոզիտոր` Գոռ Մխիթարյան
Կյանքի լուսանցքն ընկած մի քանի հայաստանաբնակ ընտանիքների անձնական պատմությունների միջոցով ֆիլմը երևան է հանում աղքատության ճգնաժամը: Պատումն առաջ է տանում ֆոտոլրագրող Սառա Անճարկոլյանը, որը ճանապարհորդում է Հայաստանում` աղքատության մեջ ապրող ընտանիքների կյանքը վավերագրելու համար:
Արտադրող ընկերություն
Aces Up Productions | Կարաբեկյան, ԿառլոԿառլո Կարաբեկյան
Լոս Անջելեսում հաստատված մոնտաժող, որի մասնագիտական գործունեությունն արդեն 12 տարի կապված է շոու բիզնեսի հետ: "Էմի"-ի քառակի դափնեկիր է, որը 2007-ին արժանանալով նաև լուրերի մոնտաժողի համար սահմանված նվիրական "Էմի"-ին, մեծ պահանջարկ է վայելում այնպիսի խոշոր հեռուստակայաններում, ինչպիսիք են FOX-ը, CBS-ը, ESPN-ը, TLC-ն և NFL ցանցը: Այժմ Կարաբեկյանը 28 տարի հեռարձակվող Entertainment Tonight ազգային շոուի և դրա քույր շոուի` The Insider-ի մոնտաժողն է: Ի լրումն` անկախ ֆիլմերի, գովազդային հոլովակների և սոցիալական գովազդի նախագծեր իրականացնող Aces Up կինոընկերության ստեղծագործական ղեկավարն է:
Ֆիլմացանկ
Ինչպես ենք ապրում (2010) |