VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ինչպես անցավ այս ամառը

Ռուսաստան
2010, 124min.

Պրոդյուսերներ` Ռոման Բորիսևիչ, Ալեքսանդր Կուշաև, ռեժ./սց.` Ալեքսեյ Պոպոգրեբսկի, Օպերատոր` Պավել Կոստոմարով, կոմպոզիտոր` Դմիտրի Կատխանով, նկարիչ` Գենադի Պոպով, հնչյունային ձևավորող` Վլադիմիր Գոլովնիցկի, մոնտաժող` Իվան Լեբեդև
Դերերում. Գրիգորի Դոբրիգին, Սերգեյ Պուսկեպալիս

Փորձառու մթնոլորտաբան Սերգեյը և պրակտիկանտ Պավելը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հեռավոր կղզում գտնվող բևեռային կայանի միակ բնակիչներն են: Նրանք սպասում են նավի, որը շուտով այս երկուսին տուն կտանի: Տարիներ անց Սերգեյը վերջապես կվերադառնա մայրցամաք, որտեղ նրան սպասում են կինն ու երեխան: Իսկ Պավելը դեռ հույս ունի իսկական արկած ունենալ, ինչի մասին երազում էր, երբ համաձայնեց կամավոր աշխատել այդ հեռավոր կղզում: Մի օր, երբ Սերգեյը գնացել էր ձկնորսության, Պավելը ռադիոհաղորդագրություն է ստանում, որը չի համարձակվում փոխանցել Սերգեյին: Նա հնարավորին ամեն ինչ անում է հաղորդագրությունը Սերգեյից գաղտնի պահելու համար` հուսալով, թե նավի գալուն պես խնդիրը ինքնին կլուծվի: Բայց Հյուսիսային բևեռում ամեն ինչ հնարավոր է, և երբեմն պետք է ընտրություն անես սեփական կյանքիդ կամ ուրիշի կյանքի միջև:

Մրցանակներ

3 "Արծաթե արջ"` լավագույն օպերատորական աշխատանքի և 2 դերասաններին` տղամարդու լավագույն դերակատարման համար (Բեռլինի ՄԿՓ, 2010)

Արտադրող ընկերություններ

Koktebel Film Company

Chuksin Tupik 5-362
RUS-127206 Moscow
Tel.: +7 926 5626477
Fax: +7 495 9842098
Email: p.d.s@mail.ru

TV Channel Russia
StartFilm

Պոպոգրեբսկի, Ալեքսեյ

Ալեքսեյ Պոպոգրեբսկի (ծն. 1972, Մոսկվա)
Ավարտել է Մոսկվայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Առաջին կարճամետրաժ վավերագրական ֆիլմը նկարահանել է 1997-ին Բորիս Խլեբնիկովի հետ, իսկ 2000-ին մոնտաժել է վերջինիս "Խորամանկ գորտը": Նրանց համատեղ խաղարկային առաջնեկը` բազմաթիվ մրցանակների արժանացած "Կոկտեբելը", 2004-ին ցուցադրվել է Կաննի փառատոնում և Բեռլինալեի "Ֆորում" բաժնում:

Ֆիլմացանկ
Կոկտեբել (2003), Հասարակ բաներ (2007), Ինչպես անցավ այս ամառը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 10:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 14 19:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy Moscow Cinema The European Cultural Foundation