VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մեղր

Գերմանիա / Թուրքիա
2010, 103min.

Պրոդ./ռեժ.` Սեմիհ Կապլանօղլու
Սցենարի հեղինակներ` Օրչուն Քյոքսալ, Սեմիհ Կապլանօղլու, օպերատոր` Բարըշ Օզբիչեր, նկարիչ` Նազ Էրայդա, հնչյունային ձևավորող` Թոբիաս Ֆլայգ, մոնտաժողներ` Այհան Էրգյուրսել, Սեմիհ Կապլանօղլու, Սուզան Հանդե Գյուների
Դերերում. Բորա Ալթաշ, Էրդալ Բեշիկջիօղլու, Թյուլին Օզեն, Ալև Ուջարեր, Այշե Ալթայ

Յուսուֆն իր ծնողների մինուճար զավակն է: Ընտանիքն ապրում է մեկուսի լեռնային վայրում: Շրջակա անտառը խորհրդավոր ու արկածալից տեղ է դառնում Յուսուֆի համար, երբ նա, գործի բերումով, ուղեկցում է հորը: Յուսուֆը հիացմունքով հետևում է, թե ինչպես է մեղվապահ հայրը` Յաքուփը, հատուկ պատրաստած փեթակները կախում ամենաբարձր ծառերի կատարին: Լարախաղացի հմտությամբ նա հաճախ պետք է վտանգավոր կերպով կախ ընկնի ամենաբարձր ճյուղերից` մեղր հավաքելու համար: Յուսուֆը շատ է կապված հորը, բայց դա չի օգնում, որ իրեն օտար չզգա դպրոցում սովորելու առաջին տարին: Նա ամաչում է իր կակազությունից դասընկերների առաջ ուսուցչի ընթերցանական հանձնարությունները կատարելիս: Յուսուֆն ավելի է մտահոգվում, երբ հայրն ստիպված է լինում մի վտանգավոր ձեռնարկման համար գնալ հեռավոր անտառ: Նրա գնալուց քիչ անց տղայի լեզուն կապվում է` ի ցավ ջահել մոր` Զեհրայի: Օրերն անցնում են, իսկ Յաքուփը չկա ու չկա: Յուսուֆը տեսնում է, թե ինչպես է մայրը օրեցօր ավելի տխրում: Ամբողջ արիությունը հավաքելով` նա ճամփա է ընկնում անտառի խորքը` հորը գտնելու: Սա ճանապարհորդություն է դեպի անհայտը…

Մրցանակներ
"Ոսկե արջ" մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 2010)

Արտադրող ըկերություններ

Kaplan Film Production

Süreyya Ağaoglu Sokak 41/7
Hatay Apt. Teşvikiye
TR-34365 Istanbul
Tel.: (90 212 2912995)
Fax: (90 212 2912995)
Email: info@kaplanfilm.com

Heimatfilm GmbH
Lichtstr. 50 D-50825 Köln
Tel.: (49.221.977799-0)
Fax.: (49.221.977799-19)
Email: post@heimatfilm.biz

Կապլանօղլու,Սեմիհ

Սեմիհ Կապլանօղլու (ծն. 1963, Իզմիր, Թուրքիա)
1984-ին, ավարտելով Իզմիրի Դոքուզ Էյլյուլ համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, կինոյի և հեռուստատեսության բակալավրի աստիճան է ստացել: Սյուհա Արմի "Հին տներ, հին վարպետներ. Արևմտյան Միջերկրականի տները" և "Միմար Սինան" մրցանակակիր վավերագրական ֆիլմերի երկրորդ օպերատորն է եղել: Show TV և Inter Star TV հեռուստաալիքներով մեծ հաջողությամբ ցուցադրված "Շեհնազ տանգո" 52 մասանոց հեռուստասերիալի սցենարիստն ու ռեժիսորն է: 1987-2003 թթ. Կապլանօղլուն հեղինակել է նաև պլաստիկ արվեստներին և կինոյին նվիրված մի շարք հոդվածներ, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և հրապարակվել այնպիսի հանդեսներում ու թերթերում, ինչպիսիք են "Գերգեդանը", "Գյոսթերին", "Ջումհուրիյեթը" և "Սանաթ Դյունյամըզը":

Ֆիլմացանկ

Մոբափ (1984), Վերելակը (1993), Շեհնազ տանգո (1994), Տնից հեռու (2000) Հրեշտակի անկումը (2004) Ձու (2007), Կաթ (2008), Մեղր (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 12 16:30Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 16 17:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation