VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Երկու ազգերի սիրտը. Հրանտ Դինք

Մեծ Բրիտանիա
2007, 40min.

Պրոդ./ռեժ.` Նուրիցա Մաթոսյան, օպեր.` Թոլգա Աքսաջ, Կարո Բերբերյան, Նուրիցա Մաթոսյան, Լևան Կուրումլու, կոմպոզ.` Մաննիկ Գրիգորյան, Հակոբ Մաթոսյան, Ռոլֆ Գելհաար, MEG Recordings, մոնտ.` Լևան Կուրումլու, Ջոնաթան Սթոուքս:

Մաթոսյան, Նուրիցա

Նուրիցա Մաթոսյան
Ծնվել է Կիպրոսում, ուսում առել` Անգլիայում: Փիլիսոփայություն է դասավանդել Լոնդոնի համալսարանի Բեդֆորդ քոլեջում, երաժշտություն` Դարմշտադտում, թատրոն և պարարվեստ` Դարթինգթոն քոլեջում (1976-1979), Փարիզի Ժակ Լը Կոք մնջախաղի դպրոցում (1989-1991): Նրա «Սև հրեշտակը. Արշիլ Գորկու կյանքը» ծավալուն կենսագրությունը, լույս տեսնելով 1998-ին, քննադատների դրվատանքին արժանացավ: 1998-ին ձեռնարկեց Արշիլ Գորկու կյանքի մասին պատմող իր առաջին մենաներկայացումը (Լոնդոնի գեղարվեստի արքայական քոլեջ), որը հանրության պահանջով կրկնվեց Բարբիքանում, Բրայթոնի փառատոնում և Կիպրոսում: Նյույորքյան պրեմիերան կայացավ Player's Club-ում: Մաթոսյանը նաև հույն կոմպոզիտոր Յաննիս Քսենակիսի առաջին կենսագրության և նրա ստեղծագործության քննադատական ուսումնասիրության հեղինակն է: «Քսենակիսը» (Փարիզ, 1982, Լոնդոն,1987) նրան կոմպոզիտորի ստեղծագործության առաջատար գիտակի համարում բերեց: 1992-ին Մաթոսյանի աջակցությամբ ստեղծվեց «Հարուստ ու տարօրինակ բան» վավերագրական ֆիլմը` Քսենակիսի կյանքի և ստեղծագործության մասին (BBC2): Գրել է և հաղորդումներ վարել երաժշտության ու արվեստների, սննդի, ճանապարհորդությունների, Հայաստանի մասին, արվեստի փառատոներ կազմակերպել Անգլիայում և Կիպրոսում: Թղթակցում է Observer, The Independent, The Economist, Vogue, Harpers և Queen պարբերականներին, երաժշտությանը վերաբերող հրապարակումների հեղինակ է: Դասախոսում է, հաղորդումներ վարում BBC 3 և 4 ռադիոկայաններով:

Ֆիլմոգրաֆիա
Երկու ազգերի սիրտը. Հրանտ Դինք:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation