VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Գլխով` պատին

Գերմանիա / Թուրքիա
2004, 120min.

Պրոդյուսերներ` Ռալֆ Շվինգել, Ստեֆան Շուբերտ, ռեժ./սց.` Ֆաթիհ Աքին, օպերատոր` Ռայներ Քլաուսման, նկարիչ` Թամո Քունց, կոմպոզիտորներ` Ալեքսանդր Հաքե, Մեյսիո Փարքեր, հնչյունային ձևավորող` Քայ Լյուդե, մոնտաժող` Էնդրյու Բըրդ
Դերերում. Բիրոլ Յունել, Զիբել Քեքիլի, Կատրին Շտրիբեք

"Կարելի է վերջ տալ կյանքին և առանց ինքնասպան լինելու", - շշնջում է բժիշկը: Եվ 40-ամյա Ջահիթը, որի ինքնասպանության փորձը նրան հասցրել է հոգեբուժարան, հասկանում է բժշկին, նոր կյանք է սկսում: Մինչդեռ նրա հոգու խռովքը շարունակում է թմրադեղեր և խմիչք թախանձել ցավը մեղմելու համար: Երիտասարդ, սիրունատես Զիբելը, որը Ջահիթի նման գերմանաբնակ թուրք է, շատ է սիրում կյանքը օրինավոր մուսուլմանուհու համար: Կրոնասեր, պահպանողական ընտանիքի բանտից ազատվելու մտադրությամբ նա ինքնասպանության կեղծ փորձ է անում: Բայց դա ամոթ է բերում, ոչ թե ազատություն© միայն ամուսնությունը կարող է փրկել Զիբելին: Նա խնդրում է Ջահիթին ամուսնանալ իր հետ: Վերջինս դժկամությամբ համաձայնում է. գուցե աղջկան փրկելու, գուցեև կյանքում գոնե մի նշանակալից բան անելու համար: Նրանք ապրում են նույն հարկի տակ, ուրիշ ոչինչ: Զիբելը վայելում է իր ազատությունը, Ջահիթն էլ մերթընդմերթ հանդիպում է երբեմնի ընկերուհու հետ, մինչև որ սերը սողոսկում է նրա կյանքը: Զիբելին սիրահարվելուն պես Ջահիթը նոր ուրախություն է գտնում կյանքում և ապրելու ուժ: Զիբելը շարունակում է տեսնվել այլ տղամարդկանց հետ, իսկ հետո հասկանում է, որ ինքն էլ Ջահիթին է սիրում: Բայց արդեն ուշ է. խանդի բռնկումն ավարտվում է բռնի մահվամբ: Ջահիթին բանտարկում են, իսկ Զիբելը փախչում է Թուրքիա: Նրա սիրտը, միտքը, հոգին դեռ Ջահիթի հետ են, բայց մինչև ե ՞րբ:

Մրցանակներ
"Ոսկե արջ" մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 2004), Եվրոպական կինոմրցանակներ` լավագույն ֆիլմի, ռեժիսորական աշխատանքի համար (2004), Գերմանիայի կինոմրցանակներ` լավագույն ֆիլմի, ռեժիսորական աշխատանքի, կնոջ գլխավոր դերի լավագույն կատարման, օպերատորական աշխատանքի համար (2004), "Ոսկե խցիկ 300" (Մանակի եղբայրների անվան ՄԿՓ, 2004), Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի (Նյուրնբերգի "Թուրքիա - Գերմանիա" ԿՓ, 2004), Հանդիսատեսի մրցանակ (Սևիլիայի ՄԿՓ, 2004)

Արտադրող ընկերություն

Wüste Filmproduktion

Schulterblatt 58
D-20357 Hamburg
Tel.: (040-431 70 60)
Fax: (040-430 00 12)
Email: wueste@wuestefilm.de

Աքին, Ֆաթիհ

Ֆաթիհ Աքին (ծն. 1973, Համբուրգ, Գերմանիա)
Ազգությամբ թուրք է: 2000-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը: 1993-2004 թթ. աշխատել է Համբուրգի Wüste կինոընկերության հետ: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: 2005-ին դասախոսել է Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:

Ֆիլմացանկ
Սենսին, դու միակն ես (1995), Մոլախոտ (1996), Կարճ ու անցավ (1997), Հուլիսին (2000), Ես մտածում եմ Գերմանիայի մասին. մենք մոռացանք վերադառնալ (2000), Սոլինո (2002), Գլխով` պատին (2004), Եվրոպական պատկերներ ("Հին չար երգեր" նովելը, 2004), Կամրջի մյուս կողմում. Ստամբուլի ձայնը (2005), Դրախտի փեշին (2007), Նյու Յորք, ես սիրում եմ քեզ (նովել, 2008), Գերմանիա 09. 13 կարճ ֆիլմ ազգի վիճակի մասին ("Մուրաթ Քուրնազը լինելով" նովելը, 2008), Հոգու խոհանոց (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 15:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation