Ընտանեկան դիտում Կանադա 1987, 86min.
Պրոդ./ռեժ./սց.` Ատոմ Էգոյան, օպերատորներ` Ռոբերտ Մաքդոնալդ, Փիթեր Մեթլեր, կոմպոզիտոր` Մայքլ Դանա, նկարիչ` Լինդա Դել Ռոսարիո, հնչյունային ձևավորող` Սթիվեն Մանրո, մոնտաժող` Բրուս Մաքդոնալդ
Դերերում. Դեյվիդ Հեմբլեն, Էյդան Թիրնի, Գեյբրիել Ռոզ, Արսինե Խանջյան, Սելմա Քեքլիկյան, Ժաննա Սաբուրեն, Ռոզ Սարգսյան, Վասակ Բաղբուդարյան
Թյուրընկալած և վերագտած ինքնության այս պատմությունը մասամբ ծավալվում է ծերանոցում: Տեսապատկերների, հեռուստատեսության, պոռնոգրաֆիայի, տնային նկարահանումների և վերահսկման միջոցով ներկայացվում է մի քայքայված ընտանիքի փլուզումն ու վերականգնումը:
Մրցանակներ
Լավագույն կանադական ֆիլմ (Թորոնթոյի ՄԿՓ, 1987), Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Լոկառնոյի ՄԿՓ, 1988), Imterfilm մրցանակ. հատուկ հիշատակում (Բեռլինի ՄԿՓ, 1988)
Արտադրող ընկերություն
Ego Film Arts, Օնտարիոյի կինոյի զարգացման կորպորացիայի, Կանադայի խորհրդի և Օնտարիոյի արվեստի խորհրդի մասնակցությամբ
| Էգոյան, Ատոմ Ատոմ Էգոյան (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս)
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել եւ քննադատների, եւ հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է "Օսկարի" եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի` "Ջինի" յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դեմքերից մեկը: "Օրացույցը" (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին "Ոսկե ծիրան" Գլխավոր մրցանակին է արժանացել Երեւանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի "Սինեֆոնդասիոն" և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:
Ֆիլմացանկ
Ներքինու տարփանքը (1977), Մասնավորապես Հաուարդը (1979), Այսուհետ` հայրիկի հետ (1980), Փիփ շոու (1981), Բաց տուն (1982), Հարազատներ (1984), Այս անկյունում (1985, հ/ֆ), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985), Ընտանեկան դիտում (1987), Կուպիդոնի կապարճը (1987, հ/ֆ), Վերջին ցնցումը (1987, հ/ֆ), Ոչինչ փնտրելով (1988), Մի աղջնակ կար (1988, հ/ֆ), Խոսուն դերեր (1989), Պատը (1989, հ/ֆ), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով ("Անցնելով" նովելը, 1993), Օրացույց (1993), Բիրտ պահվածք (1993, հ/ֆ) Էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (1995), Լուսավոր գալիք (1997), Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997, հ/ֆ), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (2000), Քրափի վերջին ժապավենը (2000), Սփյուռք (2001), Արարատ (2002), Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի ("Արտոյի կրկնակի հաշիվը" նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009)
|