Էկզոտիկա Կանադա 1994, 103min.
Պրոդյուսերներ` Ատոմ Էգոյան, Կամելիա Ֆրիբերգ, Ռոբերտ Լանտոս, Դեյվիդ Ուեբ, ռեժ./սց.` Ատոմ Էգոյան, օպերատոր` Փոլ Սարոսի, կոմպոզիտոր` Մայքլ Դանա, նկարիչներ` Լինդա Դել Ռոզարիո, Ռիչարդ Փարիս, հնչյունային ձևավորող` Սթիվեն Մանրո, մոնտաժող` Սուզան Շիփթոն
Դերերում. Բրյուս Գրինվուդ, Միա Քիրշներ, Դոն Մքքելար, Արսինե Խանջյան, Էլիաս Կոտեաս, Սառա Փոլի, Վիկտոր Գարբեր
"Էկզոտիկա"-ի պատումը հյուսելիս, Ատոմ Էգոյանը, իր խոսքերով, ցանկացել է "ֆիլմը կառուցել սթրիփթիզի նման` աստիճանաբար ի հայտ բերելով պատմության հուզական լիցքը: Կերպարները դիմում են մի շարք ծեսերի ու արարողությունների, որոնք բացահայտում են նրանց մենությունն ու հուսահատության զգացումը: Երբեմն այս արարքները կարող են արատավոր կամ անհեթեթ թվալ, քանի որ մարդիկ իրենց կսկիծը վերակերպում են ինքնահնար առասպելների ու լեգենդների: Իմ համոզմամբ` մարդ արարածը համարում է, թե սեփական կենսափորձի էկզոտիկայից ավելի գրավիչ բան չկա":
Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ (Կաննի ՄԿՓ, 1994), "Արծաթե հասկ" (Վալյադոլիդի ՄԿՓ, 1994),
Կանադական կինոակադեմիայի 8 "Ջինի" մրցանակ, այդ թվում` լավագույն ֆիլմի, ռեժիսորական ձեռքբերման, տղամարդու երկրորդական դերի կատարման (Դոն Մքքելար), բնօրինակ սցենարի, օպերատորական աշխատանքի, երաժշտության, նկարչական ձևավորման, զգեստների համար (1994), Լավագույն կանադական ֆիլմ (Սադբըրիի ԿՓ, 1994), Լավագույն արտասահմանյան ֆիլմ (Ֆրանսիաjի կինոքննադատների ընկերակցություն, 1994), Լավագույն արտասահմանյան ֆիլմ (Բելգիայի կինոքննադատների ընկերակցություն, 1994)
Արտադրող ընկերություններ
Ego Film Arts, Alliance Entertainment, Miramax Films, Telefilm Canada-ի, Օնտարիոյի կինոյի զարգացման կորպորացիայի մասնակցությամբ
| Էգոյան, Ատոմ Ատոմ Էգոյան (ծն. 1960, Կահիրե, Եգիպտոս)
Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել եւ քննադատների, եւ հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է "Օսկարի" եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի` "Ջինի" յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դեմքերից մեկը: "Օրացույցը" (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին "Ոսկե ծիրան" Գլխավոր մրցանակին է արժանացել Երեւանի 1-ին միջազգային կինոփառատոնում: 2010-ին եղել է Կաննի ԿՓ-ի "Սինեֆոնդասիոն" և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը:
Ֆիլմացանկ
Ներքինու տարփանքը (1977), Մասնավորապես Հաուարդը (1979), Այսուհետ` հայրիկի հետ (1980), Փիփ շոու (1981), Բաց տուն (1982), Հարազատներ (1984), Այս անկյունում (1985, հ/ֆ), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (1985), Ընտանեկան դիտում (1987), Կուպիդոնի կապարճը (1987, հ/ֆ), Վերջին ցնցումը (1987, հ/ֆ), Ոչինչ փնտրելով (1988), Մի աղջնակ կար (1988, հ/ֆ), Խոսուն դերեր (1989), Պատը (1989, հ/ֆ), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով, վեց վարիացիա նույն թեմայով ("Անցնելով" նովելը, 1993), Օրացույց (1993), Բիրտ պահվածք (1993, հ/ֆ) Էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (1995), Լուսավոր գալիք (1997), Բախի թավջութակի սյուիտ թիվ 4. Սարաբանդա (1997, հ/ֆ), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (2000), Քրափի վերջին ժապավենը (2000), Սփյուռք (2001), Արարատ (2002), Որտե ՞ղ թաքնված է ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի ("Արտոյի կրկնակի հաշիվը" նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009)
|