Դրախտի փեշին Գերմանիա / Իտալիա / Թուրքիա 2007, 122min.
Պրոդյուսերներ` Ֆաթիհ Աքին, Անդրեաս Թիլ, Քլաուս Մաեք, ռեժ./սց.` Ֆաթիհ Աքին, օպերատոր` Ռայներ Քլաուսման, նկարիչներ` Թամո Քունց, Սիրմա Բրեդլի, կոմպոզիտոր` Շտեֆան Շանթել Հանթել, հնչյունային ձևավորող` Ամթ Զութ Ալբան, մոնտաժող` Էնդրյու Բըրդ
Դերերում. Բաքի Դավրաք, Պատրիցիա Ժոլկովսկա, Նուրջել Քյոզե, Հաննա Շիգուլա, Թունջել Քուրնիզ, Նուրգյուլ Եսիլջայ
Երիտասարդ ռեստորանատեր Զինոսին վաղեմի ընկերուհին` Նադինը, լքում է, քանի որ Զինոսը ռեստորանում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան նրա հետ, իսկ Նադինին աշխատանք են առաջարկել Շանհայում: Նրա հեռանալուց հետո Զինոսի գործերը վատանում են, և նա որոշում է վաճառել ռեստորանը: "Հոգու խոհանոցը" ավելի լավ օրեր է տեսել. արդեն նախկին եռուզեռը չկա, և Վիլհելմսբուրգն էլ, որտեղ գտնվում է ռեստորանը, հեռու է Համբուրգի կենտրոնում տիրող աշխույժ մթնոլորտից: Զինոսը համարում է, որ ավելի լավ է հետևել Նադինին, ուստի փորձում է վաճառել ռեստորանը: Եվ հանկարծ պարզվում է, որ ռեստորանի փակվելուն ընդամենը երեք շաբաթ է մնացել: Այդ երեք շաբաթում իսկական անարխիա է ճայթում "Հոգու խոհանոցում". գլխավոր խոհարարը պատրաստում է այն, ինչ որ սիրտը միշտ ուզել է, նոր դիջեյը ճաշած այցելուներին հանում է պարելու, նկարիչները իրենց գործերն են ցուցադրում, և այս ամենը դուր է գալիս հյուրերին: Լուրերը նախընտրելի "Հոգու խոհանոցի" մասին տարածվում են Համբուրգով մեկ: Վերջին երեկոյի ժամանակ Զինոսը հասկանում է` ռեստորանը պետք չէր վաճառել: Երբ նա պարզում է, որ շենքը քանդելու են` տոնավաճառի համար ճանապարհ բացելու նպատակով, երկինք ու գետին խառնում է իրար, որպեսզի հետ բերի "Հոգու խոհանոցը":
Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, "Երիտասարդ կինո" մրցանակ (Վենետիկի ՄԿՓ), "Բարձրարվեստ կինո" մրցանակ (Համբուրգի ԿՓ, 2009)
Արտադրող ընկերություններ
CORAZÓN International GmbH & Co KG
Ditmar-Koel-Str.26
D-20459 Hamburg
Tel.: (49 40 - 311 82 38 -0)
Fax: (49 40 - 311 82 38 – 21)
Email: amt@corazon-int.de
www.corazon-int.de
NDR/Hamburg
Anka Film/Istanbul
Dorje Film/Rome
| Աքին, Ֆաթիհ Ֆաթիհ Աքին (ծն. 1973, Համբուրգ, Գերմանիա)
Ազգությամբ թուրք է: 2000-ին ավարտել է Համբուրգի գեղարվեստի համալսարանը: 1993-2004 թթ. աշխատել է Համբուրգի Wüste կինոընկերության հետ: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: 2005-ին դասախոսել է Համբուրգի գեղարվեստի համալսարանի գեղարվեստի քոլեջում:
Ֆիլմացանկ
Սենսին, դու միակն ես (1995), Մոլախոտ (1996), Կարճ ու անցավ (1997), Հուլիսին (2000), Ես մտածում եմ Գերմանիայի մասին. մենք մոռացանք վերադառնալ (2000), Սոլինո (2002), Գլխով` պատին (2004), Եվրոպական պատկերներ ("Հին չար երգեր" նովելը, 2004), Կամրջի մյուս կողմում. Ստամբուլի ձայնը (2005), Դրախտի փեշին (2007), Նյու Յորք, ես սիրում եմ քեզ (նովել, 2008), Գերմանիա 09. 13 կարճ ֆիլմ ազգի վիճակի մասին ("Մուրաթ Քուրնազը լինելով" նովելը, 2008), Հոգու խոհանոց (2009)
|