Դուման գետը Չինաստան / Ֆրանսիա / Հարավային Կորեա 2009, 89min.
Պրոդյուսերներ` Լի Չոն, Գիյոմ դը Սեյ, Վու Հայ Կյուն, ռեժ./սց.` Չժան Լու, օպերատոր` Սյույ Վեյ, նկարիչ` Չժու Գուանսյուան, հնչյունային ձևավորողներ` Վան Ռան, Մարկ Նույրիգա, Ֆրեդերիկ Տերի, մոնտաժող` Ֆրանսուա Կիկերե
Դերերում. Ցույ Ցզյան, Ին Լան, Լի Ցզինլին, Լին Ցզինլոն, Ցզին Սյուանշեն
Մանչժուրիայի և Հյուսիսային Կորեայի միջև սահման ծառայող Դուման գետի հյուսիսում ապրում է կորեաչինական մի համայնք: Ինչպես Չինաստանի գյուղական շրջանների մեծ մասում, միայն ծերերն ու պատանիներն են մնացել, իսկ չափահասները տեղափոխվել են մեծ քաղաքներ` փող վաստակելու: Նման մի գյուղում է բնակվում Չան-հո անունով տղան, որ բարեկամաբար է վերաբերվում հյուսիսկորեացի փախստականին: Բայց ամբողջատիրական համակարգից փախչողների թիվը սկսում է ավելանալ: Շուտով տրամադրվածությունն ուղղվում է սահմանախախտների դեմ, և Չան-հոյի նվիրվածությունը փորձության է ենթարկվում:
Մրցանակներ
"Բյուրեղապակե արջ". հատուկ հիշատակում (Բեռլինի ՄԿՓ, 2010)
Արտադրող ընկերություններ
Lu Films
12, Dongsomun-dong, 2-ga, 4th Floor
14-32 Seongbuk-gu
135-032 Seoul, Korea
Email: hhttzhang@yahoo.com.cn
Arizona Films
Arte France Cinéma
| Լու, Չժան Չժան Լու (ծն. 1962, Ցզիլին, Չինաստան)
Նրա միակ կարճամետրաժ ֆիլմը` "11"-ը, 2001-ին մասնակցել է Վենետիկի ՄԿՓ-ի մրցույթին: Առաջին լիամետրաժը` "Տանի պոեզիան", նկարահանել է 2004-ին` ներկայացնելով Լոկառնոյի ՄԿՓ-ում: Երկրորդը` "Բերքահավաքը", 2005-ին ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի Քննադատների շաբաթում և շահել Անկախ կինոյի ընկերակցության` ACID-ի մրցանակը: Չժան Լուն արժանացել է նաև Պեզարոյի (2005), Վեզուլի ասիական ֆիլմերի (2006), Նոր կինոյի (2006) ՄԿՓ-երի մրցանակներին: 2007-ին "Անապատի երազը" Բեռլինալեի մրցույթ է հրավիրվել: 2008-ին "Իրի"-ն տեղ է գտել Հռոմի ՄԿՓ-ի մրցույթային ծրագրում:
Ֆիլմացանկ
11 (2001), Տանի պոեզիան (2003), Բերքահավաք (2005), Անապատի երազը (2007), Իրի (2008), Դուման գետը (2009)
|