VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սատանայի կղզին

Իսլանդիա
1996, 103min.

Պրոդյուսերներ` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, Պետեր Աալբայք Յենսեն, Էյիդլ Օդեգորդ, Պետեր Ռոմել, ռեժիսոր` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակ` Էյնար Քաուրասոն, օպերատոր` Արի Քրիստինսոն, կոմպոզիտորներ` Բյորգվին Հելգի Հալդոուրսոն, Հիլմար Էդն Հիլմարսոն, նկարիչ` Աուդնի Պաուդլ Յոուհանսոն, հնչյունային ձևավորող` Քյարթան Քյարթանսոն, մոնտաժողներ` Սքյուլե Էրիքսոն, Սթեյնգրիմյուր Կառլսոն
Դերերում. Բալթասար Քորմաուքյուր, Գվյուդմյունդյուր Օուլաֆսոն, Սիգյուրվեյգ Յոնսդոութիր, Գիսլի Հալդոուրսոն, Հալդորա Գեյրհարսդոութիր, Ինգվար Սիգյուրսոն, Մագնուս Օուլավսոն, Պաուլինա Յոունսդոութիր, Սագա Յոունսդոութիր, Սվեյնֆյոուրիր Գեյրսոն

50-ականների Իսլանդիային վերաբերող դառնանուշ պատմություն է: Կյանքը ծանր է հետպատերազմյան Ռեյկյավիկի հետնախորշում գտնվող Թյուլե ճամբարում, որտեղ ամերիկյան լքված զորանոցները ժամանակավոր ապաստան են դարձել: Տանջվող կանայք և նրանց աշխատավոր ամուսինները ջանում են ծայրը ծայրին հասցնել: Երիտասարդ սերունդը երազում է դոլարների, ռոքնռոլի և ամերիկյան ապրելակերպի մասին: Իրենց թշվառությունը նշելու, թե մոռացության տալու համար` նրանք խմելու առիթը երբեք բաց չեն թողնում: Ֆիլմը պատկերում է մի անսովոր ընտանիքի, նրա հարևանների ու բարեկամների առօրյան` ցույց տալով, թե ինչպես են որոշ երազանքներ իրականանում, իսկ մյուսները` ոչ:

Մրցանակներ
"Ամանդա" մրցանակ` լավագույն սկանդինավյան խաղարկային ֆիլմի համար (Նորվեգիա, 1997), Միջազգային մրցույթի լավագույն խաղարկային ֆիլմ (Ատլանտյան ԿՓ, 1997), FIPRESCI-ի մրցանակ (Կառլովի Վարիի ՄԿՓ, 1997), Երիտասարդ հանդիսատեսների մրցանակ (Ռուանի սկանդինավյան ԿՓ, 1997)

Արտադրող ընկերություններ

Icelandic Film
Filmhuset, Norway
Peter Rommel Film Production, Germany
Zentropa Entertainments, Denmark

Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր

Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:

Ֆիլմացանկ

Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)

Ցուցադրումներ

Հուլիսի 15 14:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation