Մեռած երիտասարդություն Արգենտինա 2009, 70min.
Պրոդ./ռեժ./սց.` Լեանդրո Լիստորտի, օպերատոր` Մարտին Մոհադեբ, հնչյունային ձևավորող` Լուչանո Ֆուզետտի, մոնտաժող` Ֆելիպե Գերրերո
1997-ից մինչև 2007-ը Արգենտինայի Լաս Էրաս հեռավոր քաղաքում ավելի քան 30 երիտասարդ ինքնասպանություն է գործել: Շարժառիթները հայտնի չեն, և ոչ ոք ի վիճակի չէ բացատրություն գտնել: Հիմնվելով կատարված և մինչ օրս էլ կատարվող այդ ինքնասպանությունների վրա` ֆիլմը փորձում է քննել ոգեկոչված հանգուցյալների կյանքն ու մահը պարուրող դատարկությունն ու խորհրդավորությունը:
Արտադրող ընկերություն
Habitación 1520 Producciones SRL
Uruguay 252 piso 1 depto A
Buenos Aires - Argentina
Tel.: (54 11 4878 0345)
Email: info@habitacion1520.com
www.habitacion1520.com
| Լիստորտի, Լեոնարդո Լեոնարդո Լիստորտի (ծն. 1976, Բուենոս Այրես)
Կինոռեժիսուրա ուսանելուց հետո հաճախել է Մարտին Ռեյտմանի, Պաբլո Ռեյերոյի, Պատրիսիո Գուսմանի, Էռնան Կուրիանի կազմակերպած` վավերագրական կինոյի դասընթացներին և սեմինարներին: Կինոցուցադրող է աշխատել տարբեր կինոթատրոններում և արտհաուսային դահլիճներում: Կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է, մի շարք անկախ ֆիլմերում ռեժիսորի օգնական է աշխատել: "Մեռած երիտասարդությունը" նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Անցումներ (2006), Մոնտեվիդեո (2007), Ամստերդամ (2008), Մեռած երիտասարդություն (2009)
|