Պատերազմի դատապարտվածները Ռուսաստան 2009, 90min.
Պրոդյուսերներ` Վերոնիկա Զոնաբենդ, Օլգա Ժուլինա, ռեժիսոր` Օլգա Ժուլինա, սցենարը` Ելենա Իսաևայի, Օլգա Ժուլինայի, ըստ Վասիլ Բիկովի պատմվածքի, օպերատոր` Վլադիմիր Բրիլյակով, կոմպոզիտոր` Դմիտրի Կուրլյանդսկի, նկարիչ` Սերգեյ Գուդիլին, հնչյունային ձևավորող` Անդրեյ Կորինսկի, մոնտաժող` Նատալյա Սաժինա
Դերերում. Նինա Լոշինինա, Յուրի Կոլոկոլնիկով
Նրանք սիրահարված են: Բայց անողոք պատերազմն է նրանց ճանապարհին: Ճակատի գիծն անցնում է յուրաքանչյուրի հոգով` ստիպելով ընտրել կամ անձնական երջանկությունը, կամ պարտքը հայրենիքի հանդեպ, սերը կամ պատերազմը, կյանքը կամ մահը: Ինչպե՞ս գոյատևել այդ ճակատագրական գոտեմարտում:
Մրցանակներ
Լավագույն դերասանուհի (Գրականության և կինոյի փառատոն. Սանկտ Պետերբուրգ), Լենինգրադի մարզի նահանգապետի մրցանակ` ռազմահայրենասիրական և երիտասարդական թեմայում մեծ ներդրում անելու և ստեղծագործական-կրթական ներուժի համար, Կոնենիկովի մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ("Ոսկե փյունիկ" ԿՓ), Լավագույն դերասանուհի, լավագույն առաջին ռեժիսորական աշխատանք (Յ. Օզերովի անվ. ռազմական ֆիմերի ՄՓ), Լավագույն դերասանուհի (Ս. Բոնդարչուկի անվ. ռազմահայրենասիրական ֆիլմերի "Վոլոկոլամսկի ռուբեժ" ՄՓ)
Արտադրող ընկերություն
KinoProdvizhenie, ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության աջակցությամբ
| Ժուլինա, Օլգա Օլգա Ժուլինա (ծն. 1957)
Ավարտել է Շչեպկինի անվ. թատերական ուսումնարանը ( Լ. Խեյֆեցի արվեստանոց): Եղել է Մայակովսկու անվ. և Գոգոլի անվ. թատրոնների դերասանուհի: "Քննությունից առաջ" ֆիլմի գլխավոր դերակատարման համար Տաշքենդի ԿՓ-ում ճանաչվել է լավագույն դերասանուհի: 1993-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Վ. Նաումովի արվեստանոց):
Ֆիլմացանկ
Հյուսիսային բևեռ (1998), Արարատի լեգենդները (2000), Ֆրանսիայի ճանապարհներին (2005), Համբույր ոչ մամուլի համար (2008), Պատերազմի դատապարտվածները (2009)
|