Պատմությունը եփելով Ավստրիա / Սլովակիա / Չեխիա / Ֆինլանդիա 2009, 88min.
Պրոդյուսերներ` Ռալֆ Վիզեր, Գեորգ Միշ, ռեժ./սց.` Պետեր Կերեկեշ, օպերատոր` Մարտին Կոլլար, կոմպոզիտոր` Մարեկ Պյաչեկ, հնչյունային ձևավորող` Դանիել Նյեմեց, մոնտաժող` Մարեկ Սուլիկ
Տարբեր բանակներում ծառայած և 20-րդ դարի եվրոպական պատերազմների ականատեսը դարձած զինվորական խոհարարների խմբային դիմանկարն է: Նրանց հուշերում պատմական անցուդարձը ներկայանում է սուբյեկտիվ լույսով և, որոշ առումներով, չի համապատասխանում ավանդական մեկնակերպին: Այդ հուշերը մեզ տանում են տարեթվերի, փաստերի, պատերազմական հայտարարությունների, ճակատամարտերի և խաղաղության համաձայնագրերի կուլիսները: Ֆիլմը հաղորդակից է դարձնում այս մարդկանց փոքրիկ գաղտնիքներին, երևան հանում պատմության այն կողմը, որը չես գտնի ոչ մի դասագրքում կամ արխիվում: Պատմվող անեկդոտներն ու մարդկանց ճակատագրերն իրենց ուղղակիությամբ հաղորդում են կյանքի ու մահվան իմաստը պատերազմի բովում, հույսի, անձկության զգացումը, գոյատևելու ձգտումը ավերման ու հուսալքման մեջ:
Մրցանակներ
Վիեննայի կինոմրցանակ (Վիեննայի ՄԿՓ, 2009), FIPRESCI-ի մրցանակ (Լայպցիգի վավերագրական և անիմացիոն ֆիլմերի 52-րդ ՄԿՓ), "Ոսկե Հյուգո"` լավագույն վավերագրական ֆիլմի համար (Չիկագոյի 45-րդ ՄԿՓ), Ժյուրիի հատուկ մրցանակ (Վավերագրական ֆիլմերի HotDocs փառատոն, Թորոնթո, Կանադա)
Արտադրող ընկերություններ
Mischief Films
Georg Misch & Ralph Wieser
Goethegasse 1
A-1010 Wien / Vienna Austria
Tel: +43-1-585-23 24 23
Fax: +43-1-585-23 24 22
Email: office@mischief-films.com
Negativ s.r.o.
Ostrovni 30, Praha 1,
11000, Czech Republic
Email: pavel@negativ.cz
| Կերեկեշ, Պետեր Պետեր Կերեկեշ (ծն. 1972, Կոշիցե, Սլովակիա)
1998-ին ավարտել է Բրատիսլավայի կատարողական արվեստների ակադեմիան: Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է և Դուշան Հանակի հետ` հիմնադրել խաղարկային և վավերագրական կինոյի բաժինը: Որպես պրոդյուսեր և ռեժիսոր` նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը "66 եղանակն" էր, որի պրեմիերան կայացավ 2003-ին Կառլովի Վարիի ՄԿՓ-ում: Հաջորդ տարի Կերեկեշն իր գործընկերներ Պավել Լոժինսկու (Լեհաստան), Յան Գոգոլայի (Չեխիա), Ռոբերտ Լակատոշի (Հունգարիա) և Բլիյանա Չեկիչ-Վեսելիչի (Սլովակիա) հետ նկարահանել է "Սահմանն անցնելով" կինոալմանախը, որտեղ ի մի են եկել սահմանի գաղափարին վերաբերող մի շարք մտորումներ: Այնուհետև Կերեկեշը կյանքի է կոչել "Պատմությունը եփելով" ֆիլմը:
Ֆիլմացանկ
Յոժեֆ Բալոգ, Պրիբենիկ (1996), Լադոմիրյան լեգենդներ և ավանդություններ (2003), 66 եղանակ (2003), Սահմանն անցնելով. հինգ տեսարան հարևանների մոտից ("Օգնականները" նովելը, 2004), Պատմությունը եփելով (2009)
|